Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:36-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Hyundai (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), Opel (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2004 թ.) և Chery (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2004 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ե. Կ.-ն (ծնված 1986 թ.), Ս. Ֆ. (ծնված 2000 թ.) և Գ. Ս.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։