• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ աշխատանք սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Եղոյանը՝ խորհրդարանական լսումներին
Քաղաքականություն
17:5504 Ապր, 2024

ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ աշխատանք սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Եղոյանը՝ խորհրդարանական լսումներին

«Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բացման խոսքում մանրամասն անդրադարձել է ՀՀ և ԵՄ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտին:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևոր հարաբերությունների փուլ է անցել 2000-ականներին, այն շրջանում, երբ միանգամից 10 արևելաեվրոպական պետություններ դարձան ԵՄ անդամ: «Այդ ժամանակ մեկնարկեց նախ եվրոպական հարևանության քաղաքականությունը, ապա՝ արևելյան գործընկերության քաղաքականությունը, և Հայաստանը երկուսին էլ մասնակից էր: Այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է հանձնաժողովի նախագահն ու հավելել՝ երեք տարի այս համաձայնագրի շուրջ բանակցելուց ու ամբողջացնելուց հետո, սակայն, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց այն ստորագրելուց և դարձավ Մաքսային միության անդամ: Արման Եղոյանը շեշտել է, որ, այդուհանդերձ, ԵՄ-ի հետ բանակցությունները չեն դադարել, քանի որ ասոցացման համաձայնագրի հիմնական խնդիրն ազատ առևտրի մասն էր: Բանակցությունները շարունակվել են, ստորագրվել է փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդյանված գործընկերության համաձայնագիրը, որը նույն ասոցացման համաձայնագիրն է՝ առանց ազատ առևտրին վերաբերող հատվածի:

2018 թվականին ուժի մեջ մտավ համաձայնագրի դրույթների մի մասը, իսկ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից վավերացվելուց հետո 2021 թվականի մարտի 1-ին այն ամբողջությամբ ուժի մեջ մտավ:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ այս համաձայնագիրը մեր հանրության, նաև փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված փաստաթուղթ է: «Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու պարագայում (ոչ թե ձևական, այլ բովանդակային ու որակով իրականացնելու դեպքում) ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, կարող ենք ասել, որ մի քանի քայլ առաջ կգնա: Սա նույն այն համաձայնագիրն է, որն ունեն Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան՝ առանց ազատ առևտրի հատվածի»,- ընդգծել է զեկուցողը: Նա հիշեցրել է, որ փաստաթղթով կարգավորվում են գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: «Մենք անում ենք ամեն ինչ, որ այս համաձայնագրի դրույթներն առավել բարձր որակով կիրարկվեն»,- հավաստիացրել է Արման Եղոյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ նա արձանագրել է, որ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ակտիվացել է մեր տարածաշրջանում, ինչն ունի իր պատճառները: 2021 թվականին ԵՄ-ն Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթով: Այս պահի դրությամբ այս գումարից նպատակաուղղվել է արդեն 550 մլն եվրոն, որի մեծ մասը կազմել են փոքր և միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկերը: Մյուս մասն առավել վերաբերում է կապիտալ ծախսերին:

Արման Եղոյանը, մանրամասնելով տարածաշրջանում ԵՄ-ի գործունեությունը, նշել է, որ ԵՄ-ն մեծացրեց աշխարհաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում 2022 թվականին Հայաստանի սուվերեն տարածքի դեմ հարձակումից հետո: ԵՄ ինստիտուտների պրակտիկայի տեսանկյունից անհամեմատ կարճ ժամկետներում որոշում կայացվեց Հայաստան գործուղել ժամանակավոր քաղաքացիական դիտորդական առաքելություն, իսկ 2023 թվականի հունվարին ԵՄ-ն արդեն մշտական դիտորդական առաքելություն Հայաստանում տեղակայելու մասին որոշում կայացրեց: «Դժվար է թերագնահատել այս առաքելության դերը մեր պետության անվտանգությունն ապահովելու գործում»,- փաստել է զեկուցողն ու հիշեցրել, որ ԵՄ-ի 13 քաղաքացիական առաքելություններից սա թվաքանակով ամենամեծերից է: Վերջերս ԵՄ-ի որոշմամբ դիտորդների թիվը 138-ից դարձավ 209:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգից խոսելով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով: Սա անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր բնույթի աջակցություններ է տրամադրում պետություններին: Նրա խոսքով այս հարցը քննարկման փուլում է:

Վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ աշխատանք սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ բոլոր հարթություններում համագործակցության համար: «Խոսքը քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի մասին է, որը եւս այս պահին մշակման փուլում է և ակնկալում ենք, որ դրա մշակումը մայիս-հունիս ամիսներին կամբողջանա»,- տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը:

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դերն ու հավելել. «Եվրոպական խորհրդարանը դրոշակակիրն է մեր հարաբերությունների զարգացման, լավարկման ու խորացման և փորձում է առաջ տանել այս օրակարգը նաև մյուս ինստիտուտներում»: Այս համատեքստում նա վկայակոչել է անվտանգային ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունվող զեկույցները, նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների լավարկման վերաբերյալ վերջին բանաձևը:

«Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը համամիտ են, որ այսքան դինամիկ գործընթաց երբևէ չի եղել թե՛ երկկողմ երկխոսության և թե՛ հարաբերությունների առավել զարգացման համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ զեկուցողը կարևորել է համաձայնագրի ամբողջությամբ իրականացումը՝ կենտրոնանալով հատկապես կանոնակարգումների, դրանց համապատասխանեցման և բարեփոխումների վրա:

Անդրադառնալով տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ Վասիլիս Մարագոսն ընդգծել է. «Մենք ՀՀ կառավարության և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ստեղծել ենք ներդրումների համակարգման հարթակ, որը համատեղում է բոլոր շահագրգիռ կողմերին և նպատակ ունի վերանայել դրոշակակիր ծրագրերն ու հասկանալ, թե ինչպիսի գործողություններ պետք է կատարվեն՝ արագացնելու արդիական ներդրումների իրականացումը»:

Նշվել է, որ Եվրամիությունը ներդրումներ է կատարել մի շարք ոլորտներում և շարունակում է աշխատանքը Սյունիքում: ««Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ԵՄ անդամ պետությունների հետ միասին 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել Սյունիքում՝ 35-ից ավելի նախագծերի շուրջ»,- ընդգծել է զեկուցողը:

Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների վրա ու հավելել. «Անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցության առաջխաղացում ունենք: Եվրամիությունը դիտարկում է ՀՀ զինված ուժերին աջակցելու հարցը՝ ուժեղացնելու համար կարողությունները»:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և կարգավորմանը:

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը կարևոր է օրենքի գերակայության համար: Մենք պատրաստվում ենք վաղը Բրյուսելում ստորագրել «Եվրոջասթի» (Eurojust) շրջանակում Հայաստանի հետ համագործակցություն, որը կխորացնի փոխգործակցությունը քրեական գործերի շրջանակում և կապահովի բարձր չափորոշիչներ անձնական տվյալների պաշտպանության, դատական անկախության և օրենքի գերակայության համար»,- նշել է զեկուցողը:

Վասիլիս Մարագոսը խոսել է նաև փախստականներին ԵՄ կողմից տրամադրված աջակցության մասին և նշել. «ԵՄ-ն անդամ պետությունների հետ ավելի քան 60 մլն եվրո է մոբիլիզացրել մարդասիրական և բյուջետային աջակցության համար: Մենք ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության տրամադրման հարցը»:

Նշվել է, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել երկկողմ գործընկերությունը: «Մենք կշարունակենք ջանքեր չխնայելով աշխատել, որ ամրապնդենք մեր կապերը՝ հիմնվելով մեր հանձնառության, համատեղ արժեքների վրա, ինչպես նաև օրենքների և իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին մեր նվիրվածությանը»,- եզրափակելով ելույթը՝ ասել է Վասիլիս Մարագոսը:

Մասնակիցները կարևորել են լսումների անցկացումը, խոսել Հայաստանի առջև բացված ԵՄ անդամության հեռանկարի մասին՝ նշելով, որ այն պահանջում է զգալի աշխատանք, և մեր երկիրը պետք է գնա այդ ուղղությամբ: Գերխնդիր է համարվել ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը և տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Այս համատեքստում նշվել է, որ Եվրամիության հետ ինտեգրումն անվտանգային խնդիրներ լուծելու իրական գործիք կարող է դառնալ:

Կարծիք է հնչել, որ Կառավարության գործողություններին զուգահեռ երկրում պետք է անցկացվի համազգային հանրաքվե, որպեսզի Հայաստանի եվրաինտեգրումը չլինի մեկ քաղաքական ուժի որոշումը: Նշվել է, որ լիիրավ անդամակցությունը համագործակցության և ներդրումների համար կբացի ավելի մեծ հնարավորություններ՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը, նորարարությունը և քաղաքացիների կենսամակարդակի բարելավումը:

Ելույթներում կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում եվրաինտեգրման հանձնաժողով կամ նախարարություն ստեղծելու առաջարկ է հնչել: Շեշտվել է, որ ԵՄ անդամ երկիր լինելը չի նշանակում սահմանափակվել միայն ԵՄ-ովգ այն ԵՄ-ի աջակցությամբ ավելի լայն շուկաներ մտնելու հնարավորություն է: Նշվել է, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու պարագայում հնարավոր կլինի եվրաինտեգրման ճանապարհին հանդիպած ռիսկերը հնարավորինս դարձնել կառավարելի: Անդրադարձ է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին ու այս առումով երկկողմ միջպետական համաձայնագրերի վերանայմանը, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին, ներքին անվտանգության խնդիրներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել վաղը՝ ապրիլի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Զեկուցողները խոսել են նաև մեր երկրի ռազմական, տնտեսական ու մշակութային անվտանգության, եվրոպական օրակարգի առաջմղման, արդի աշխարհաքաղաքական զարգացումների և դրանցից բխող մարտահրավերների ու այլ հարցերի մասին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եվրաինտեգրման համատեքստում խոսել է եվրոպական շուկաներ հայկական արտադրանքն արտահանելու խնդրի շուրջ, նշել, որ պետք է նախ կարողանանք եվրոպական շուկաներին համապատասխան արտադրանք թողարկել:

«Դա բակականին բարդ գործ է, պետք են չափորոշիչներ, դրանց նկատմամբ վերահսկողություն, բիզնես մտածելակերպի փոփոխություն, համապատասխան շահութաբերություն: Այս ամենի ուղղությամբ Կառավարությունն ինտենսիվ աշխատում է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանն ու փաստել. «Պետք է մի հանգամանք արձանագրենք. եթե ասում ենք եվրաինտեգրում, ապա հասկանում ենք զուտ կարգավիճա՞կը, ընթացակա՞րգը, թե՞ մեզ համար դա առաջին հերթին մեր հասարակության տնտեսության, սոցիալական, իրավական կյանքի որակն է»: Նրա գնահատմամբ շեշտը պետք է դնել բովանդակության, այլ ոչ թե ֆորմալ գործընթացների վրա:

«Ռիսկերը, օգուտներն ու վնասները հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարությունը երկիրը տանելու է այն ուղղությամբ, որը մեր երկրի համար ապահովելու է ավելի բարձր մակարդակի անվտանգություն, ավելի լավ բարեկեցություն և ավելի երջանիկ քաղաքացի: Այդ ճանապարհի ժամկետներն ու արագությունը կարող եք քննարկել, բայց հաստատակամության հարցում որևէ մեկը կասկած չպետք է ունենա»,- փաստել է պատգամավորը:

Արտահերթ ելույթում Արման Եղոյանը կարևորել է հնչած կարծիքներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի խոսքով նպատակն է հասկանալ, թե այս պահին ինչ նոր հեռանկարներ կան Հայաստանի համար բացված, և յուրաքանչյուր հնարավորություն ինչ նոր մարտահրավերի կարող է հանգեցնել: Նա փաստել է, որ եվրաինտեգրումը բազմափուլ և բազմաշերտ գործընթաց է, այն ներքին կարգուկանոնի համապատասխանեցումն է եվրոպական չափորոշիչներին: «Մեր խնդիրն է գրագետ շարունակել աշխատանքը, ձևավորել ճիշտ, հասանելի, մատչելի սպասումներ և սպասարկել այդ սպասումները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահն ու շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Ապրիլի 4-ին հրավիրված խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ-ի, Եվրոպական միության պատվիրակության, տարբեր կուսակցությունների, եվրոպական ինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ158
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015