Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։
Հայ դիվանագետին հայտարարվել է վճռական բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին անբարյացակամ գործողությունների հետ։
Նշենք՝ չնայած նրան, որ Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ պատճառը չի նշվում, բողոքի նոտան, ամենայն հավանականությամբ, կապված է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայայի Հայաստան այցի հետ։