Նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, երեկ երեկոյան նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք, որին նախորդել է պետական պարգևների շնորհման արարողություն։ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով, Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարին:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: