Եվրոպական Միությունը այսօր ընդունած հայտարարությամբ տնտեսվարողներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում: Սա պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք նման ուղերձ չեն հղել միջազգային շատ գործընկերներ. Հայաստան-Եվրամիություն 1-ին գագաթնաժողովի արդյունքներն է ամփոփել Նիկոլ Փաշինյանը: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքելով վարչապետին նշել է՝ ճշմարիտ է Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Հայաստանի հետ ԵՄ կուռ գործընկերությունը և օժանդակությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան