Իտալիայի վարչապետին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Ջորջիա Մելոնիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում հաստատվել է գործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը: Բաքվում է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավարը, Կայա Կալասին ընդունել է արտգործնախարար Բայրամովը: Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հայտարարել է, որ պետք է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին: Օրվա միջազգային զարգացումները՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան