• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Հարևաններ» Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի... 20:12
Ռեֆորմիստների կուսակցության խոստումները Ռեֆորմիստների կուսակցության խոստումները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը
Քաղաքականություն
19:2127 Փտր, 2024

Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:

«Հարգարժա՛ն Համաժողովի նախագահ,

Հարգարժա՛ն Համաժողովի գլխավոր քարտուղար,

Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ որպես դիտորդ պետություն։ Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել համաշխարհային մակարդակում զինաթափման ջանքերի խթանմանն ուղղված խորհրդակցություններին, քննարկումներին և նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտներում միջազգային պարտավորությունների համընդհանուր կատարմանը և մեր հաստատակամ աջակցությունը դրա հիմքում ընկած կառույցներին:

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի լիարժեք, ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ Լինելով զենքի չտարածման քաղաքականության ակտիվ ջատագով՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար համապատասխանությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը։

Ավելին՝ «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը» մենք համարում ենք անփոխարինելի հենասյուն և գործիք միջուկային զենքի չտարածման և զինաթափման համաշխարհային ռեժիմի համար:

21-րդ դարի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջազգային կարգավորիչ գործիքները կամ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն հավանական հակամարտությունները կանխելու և կյանքեր փրկելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը համապատասխան: Այս առումով, մեր խորին համոզմունքն է, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն մեր ձեռք բերածը պաշտպանելուն և առաջ մղելուն, այլև արագ տեխնոլոգիական առաջընթացին համապատասխանեցնելուն, հատկապես արհեստական բանականության, մահաբեր ինքնավար զենքի համակարգերի կամ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը քաջատեղյակ է հակամարտությունների կործանարար ազդեցությանը՝ մեր նորագույն պատմության մեջ անցնելով պատերազմների ողբերգական հետևանքների միջով։ Այս ցավոտ անցյալը մղում է մեզ համառորեն հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, սպառազինության անվերահսկելի և զանգվածային ձեռքբերման կանխարգելման և զինաթափման օգտին:

Սպառազինությունների վերահսկման ռեժիմների քայքայումը վակուումում տեղի չի ունենում։ Դա սովորաբար հետևանք է հիմնական պայմանագրերին և փաստաթղթերին տարիներ շարունակ անհամապատասխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության այնպիսի կարևոր սկզբունքների նկատմամբ անտարբերության, ինչպիսիք են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և միջազգային խաղաղության ու անվտանգության, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Նման խախտումների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման միջազգային ձախողումները սովորաբար վերածվում են արյունալի հակամարտությունների և ռազմական գործողությունների:

Նման պայմաններում է, որ Ադրբեջանը 2020 թվականին դաժան պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան տարածք և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ավելի քան 108 000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտման ենթարկեց իր նախնիների հայրենիքից։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրսբերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը։

Հարգելի՛ գործընկերներ,

Սպառազինությունների վերահսկման և չտարածման ճարտարապետությունը ստեղծվել է բոլորի համար ավելի անվտանգ և ապահով կյանք երաշխավորելու նպատակով: Դա հնարավոր չէ իրականացնել առանց համատեղ ջանքերի, փոխզիջումների և քաղաքական կամքի։

Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ:

Շնորհակալ եմ»,- ասել է Միրզոյանը:

Դիտումների քանակ156
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1214 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0114 Մայ, 2026
  • Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Չինաստանում է 00:4114 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը Ռեֆորմիստները գնահատում են լավ, ոգևորող, ոգեշնչող 00:2214 Մայ, 2026
  • Մեր քաղաքականությունը ութ հազար մարդու բերել է ՀՀ. ՔՊ-ն հանդիպումների շարք է անցկացրել Արագածոտնում 00:0414 Մայ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի հաշվառման-քննական բաժնի նոր շենքի աշխատանքային պայմաններին 23:3813 Մայ, 2026
  • «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը համար 17-ն է 23:1413 Մայ, 2026
  • Վերադարձ նախագահական մոդելին, նոր ատոմակայան, ջրի կառավարման նախարարություն. ինչ է առաջարկում ՀԱԿ-ը 23:0013 Մայ, 2026
  • Երկաթգծի շուրջ զարգացումները պարզ կդառնան ընտրությունների արդյունքում. ԵՄ հռչակագիրն ու ՌԴ արձագանքը 22:5113 Մայ, 2026
  • Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ 22:4313 Մայ, 2026
  • Քո ձայնը խորհրդարանում. Հանուն Հանրապետության կուսակցության քարոզարշավը Կոտայքում 22:3013 Մայ, 2026
  • Ժամը 19:55-ի դրությամբ Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 2250 մարդ․ ԻՔՄ 22:2113 Մայ, 2026
  • Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը 22:1213 Մայ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Կարապետյանի հետ 22:0513 Մայ, 2026
  • Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը 21:5113 Մայ, 2026
  • Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը՝ Վանաձորում 21:4213 Մայ, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:2813 Մայ, 2026
  • Լուրեր 21։00 | 3-րդ ուղի չկա. փորձագետը՝ ընտրություններից հետո երկաթգծի ճակատագրի մասին 21:0013 Մայ, 2026
  • Մայիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Մայ, 2026
  • Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից 20:4013 Մայ, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն 20:3413 Մայ, 2026
  • Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը 20:2813 Մայ, 2026
  • Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները 20:2213 Մայ, 2026
  • Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 20:2013 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել 20:1413 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 13. 2026 20:0613 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր 19:5813 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:4913 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ 19:3713 Մայ, 2026
  • Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ 19:2813 Մայ, 2026
  • roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ խոսնակ 19:2113 Մայ, 2026
  • Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել սենատորի 19:1213 Մայ, 2026
  • Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է 19:0313 Մայ, 2026
  • 6-ժամյա պայքար. կտրված վերջույթը բարեհաջող վերապատվաստվել է 18:5413 Մայ, 2026
  • Կարեն Օհանյան. «Չառլիի երազը» 18:4213 Մայ, 2026
  • Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ 18:3113 Մայ, 2026
  • ՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ 18:3013 Մայ, 2026
  • Մարդու իրավունքները՝ Գեղարքունիքում. ՄԻՊ-ի այցը 18:2013 Մայ, 2026
  • Վթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին 18:1213 Մայ, 2026
  • Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 18:0413 Մայ, 2026
  • Քննարկվել են COP17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատասխանատուներին 17:5613 Մայ, 2026
  • Ջրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ 17:4713 Մայ, 2026
  • Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում 17:3813 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին 17:2913 Մայ, 2026
  • Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ, և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանները կարևոր են. ԵԽԽՎ պատվիրակություն 17:1913 Մայ, 2026
  • «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճի եկեղեցում 17:1013 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | ԵՄ-ն բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում 17:0013 Մայ, 2026
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 16:5913 Մայ, 2026
  • Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր 16:5113 Մայ, 2026
  • Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց 16:4513 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 16:3613 Մայ, 2026
  • Շվեդիա և Դանիա. արտահանման նոր շուկաներ ՓՄՁ-ների համար 16:2713 Մայ, 2026
  • Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. Թրամփ 16:1713 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասին 16:0813 Մայ, 2026
  • Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք 16:0813 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան 16:0413 Մայ, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:5813 Մայ, 2026
  • «Ուժեղ ընտրակաշառք». ՀԿԿ գաղտնալսման «հերոսները» դարձյալ Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են 15:5013 Մայ, 2026
  • Իսրայելը մտահոգված է, որ Թրամփը կարող է վատ գործարք կնքել Իրանի հետ. CNN 15:4213 Մայ, 2026
  • Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին 15:3513 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին 15:2813 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը 15:2113 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը 15:1213 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում ամերիկացիների ֆինանսական վիճակը՝ Իրանի իրավիճակի պատճառով 15:0313 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Եղավ էդ փողը՝ 200-ը. նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:0013 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 12-13-ը բացահայտվել է 181 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար 14:5513 Մայ, 2026
  • Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ 14:4613 Մայ, 2026
  • Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3613 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում 14:3513 Մայ, 2026
  • Հայաստանը դուրս է գալիս Յութուբի մոխրագույն գոտուց. մոնետիզացիան արդեն հասանելի է 14:2913 Մայ, 2026
  • Արագած և Քուչակ գյուղերի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի. ԿԳՄՍՆ 14:1813 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, ապա 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:1013 Մայ, 2026
  • Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները 14:0213 Մայ, 2026
  • ՀՀ-ում մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակների համատեղ աշխատաժողովը 13:5013 Մայ, 2026
  • Սերբիայում ՆԱՏՕ-ի հետ առաջին համատեղ զորավարժություններ են անցկացվում 13:3613 Մայ, 2026
  • Հորս արև, ղրգելու եմ 100. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 13:2713 Մայ, 2026
  • Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով 13:1413 Մայ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին 13:0513 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սա կարևոր քայլ է. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի որոշման մասին 13:0013 Մայ, 2026
  • Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 12:5813 Մայ, 2026
  • ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին 12:5013 Մայ, 2026
  • Իրանը պահպանել է իր ռազմական ներուժի մեծ մասը. NYT 12:4213 Մայ, 2026
  • Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:3113 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ 12:2413 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ 12:2313 Մայ, 2026
  • Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտ 450 միլիոն դոլար. Սիբիհա 12:1213 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 12:0313 Մայ, 2026
  • Միջազգային փորձագիտական թիմի հետ քննարկվել են արդյունաբերական թափոնների քարտեզագրման և շրջանաձև տնտեսության զարգացման ծրագրերը 11:5513 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը 11:4813 Մայ, 2026
  • Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 11:4213 Մայ, 2026
  • Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ 11:3513 Մայ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է 11:2613 Մայ, 2026
  • «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է 11:1413 Մայ, 2026
  • Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ 11:0413 Մայ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան 11:0313 Մայ, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ առաջընթացի առաջին զեկույցը 10:5513 Մայ, 2026
  • Քննարկվել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը 10:4513 Մայ, 2026
  • Արթուր Նահապետյանը և ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին 10:3013 Մայ, 2026
  • Մխիթար Աբբահայր և իր տեսլականը հավերժացնող աշակերտները 10:3013 Մայ, 2026
  • Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի համար 10:1613 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015