• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների, երկիրը թալանածների դեմ պետք է խիստ պայքար. Շիրինյան Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների,... 20:40
ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կապում Ուկրաինայի հարցի հետ. Պեսկով. «Հարևաններ» ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները... 20:26
Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից զրկվածներին. ռիսկ, թե՞ լուծում Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ղարաբաղում միայնակ մնացած Մոսկին սպասում է նրանց, իսկ իրե՞նք...
Հասարակություն
20:0023 Նմբ, 2023

Ղարաբաղում միայնակ մնացած Մոսկին սպասում է նրանց, իսկ իրե՞նք...

Ղարաբաղցի փախստականներն ամեն օր հեռուստացույցով լսում են, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից Ադրբեջանին կոչ են անում, հորդորում են, Ադրբեջանից պահանջում են՝ ապահովել հայերի «անվտանգ, արագ, անխոչընդոտ վերադարձը» Լեռնային Ղարաբաղ: Լսում են, որ Բաքուն վստահեցնում է, թե «հավատարիմ է տարածաշրջանի բոլոր բնակիչների անվտանգության ապահովմանը` անկախ ազգային կամ էթնիկ ծագումից»: Իսկ ի՞նչ են մտածում վերադարձի հնարավորության մասին բռնի տեղահանված ղարաբաղցիները:

1lurer.am-ի թղթակիցը եղել է Երևանում հաստատված թաղավարդցիների մի ընտանիքում: 

«Ստեղ Ձմեռ պապիկ գալի՞ս ա»,- հարցնում է 8 տարեկան Եվան՝ չլսելու տալով հարցս, թե ի՞նչն է ամենաշատը կարոտել Թաղավարդում: Հետո շարունակում է. «Ինձ անցած տարի բանալիով բլոկնոտ բերեց: Էս տարի թութակ եմ ուզել։ 17 հազար դրամ ա…»։

- Ես հեծանիվ եմ ուզել Ձմեռ պապից,- զրույցին խառնվում է եղբայրը՝ 10 տարեկան Էրիկը:

- Ես՝ 15 այֆոն պռո,- խորամանկ կչկչում է 6 տարեկան Էլենը։

- Հեռախոսը հեռախոս ա, կարևորը՝ զանգի,- քրոջը մեծավարի դիտողություն է անում Էրիկը և կարճ դադարից հետո.

-... ու որ խաղեր լինեն մեջը:

Եվան, Էրիկը, Էլենը ծնողների, երկու տատիկների և երկու պապիկների հետ ապրում են Երևանում, հազիվ 50 քառակուսի մետր մակերեսով մի տնակում՝ «վագոնից սարքած»:

- Ստեղ ամեն ինչը փոքր ա,- նեղվում է Էլենը, որ մեծ հեռախոս է ուզել Ձմեռ պապից:

Ցեմենտբետոնե հատակը ծածկված է գորգով: Կղմինդրե տանիքը առանց բետոնե պաշտպանիչ շերտի է։ Երկու սենյակներից ամենամեծի կենտրոնում փայտի վառարանն է, մի հին սառնարան, վրան՝ հեռուստացույց, լվացարանի կողքին՝ դարն ապրած գազօջախ, երկու մեծ զգեստապահարան։ 10 հոգի՝ ազգակից 3 ընտանիք է ապրում կացարանում: Ամսական 150,000 դրամ վարձ են տալիս:

 - Մենք՝ երեք ընտանիք, առանձին էինք ապրում Թաղավարդում, բայց հիմա էդքան վարձ չենք կարա տանք։ Գյուղում տղես ֆերմա ուներ, 100 գլուխ խոզ ա թողել, 100 հավ ու հնդուշկա։ Ի՜նչ տուն ենք թողալ, ի՜նչ ենք թողալ. սարքած, կռիշը փոխած,- ասում է Եվայի, Էլենի, Էրիկի տատիկը՝ 63-ամյա Նարսելան:

Ամուսինը՝ Արարատը, լրացնում է. «Մենակ 300 լիտր թթի արաղ եմ թողալ»։

Հիմա արցախցի փախստականները կարոտով են հիշում անգամ բլոկադայի 9 ամիսները հարազատ գյուղում։

- Ամեն ինչը կիսում էինք. մեկը պեսոկ չուներ, տալիս էինք, մեկը՝ մակարոն, գտնում էինք: Գիտեինք՝ գյուղում ով ինչ ունի, ինչ չունի: Մեզ կարտոշկա, պամիդոր եղել ա, բայց ձեթը, շաքարը վաբշե չի եղել։ Ալյուրը՝ գարի էր աղացած: Ցորեն չի իլալ,- պատմում է Նարսելան:

Սեպտեմբերի 19-ին Էրիկը, Եվան, Էլենը դպրոցում են եղել, երբ սկսվել են կրակոցները։ Հիմա, իրար հերթ չտալով, հավատացնում են, որ չեն վախեցել:

- Որ չեք վախեցել, հո՞ւվ էր մաշինումը ծկլթում,- վրա է բերում տատը։

- Էդ մաման ա իլալ, ես չեմ իլալ,- փորձում է ստել փոքրիկ Էլենը:

- Սաղս էլ լացել ենք,- թեման ուզում է փակել տիկին Նարսելան, բայց շարունակում է.

- Խփում էին գյուղերին, տներին... Մեզ տեղափոխեցին Կոլխոզաշեն՝ ավելի ապահով: Մնացինք դպրոցում: Տղաները սաղ՝ պոստերում, սաղ՝ իրարից բեխաբար, մեկ-մեկ գնում էինք տուն, ուտելիք բերում։ 4-րդ օրը էլ չկարողացանք, թուրքերը էդ ճանապարհը փակեցին, որ էլ չգնանք։ Տղաներին սաղ զինաթափեցին, անտառներով եկան մեզ մոտ, ասեցին, որ գյուղը թուրքերը վերցրել են: Ով ոնց կարողացել ա, ավտոն բրդելով, բանով... (մի կաթիլ բենզին չկար) 6 ժամում Ստեփանակերտ ենք հասել՝ մետր-մետր։ Երկու օր Ստեփանակերտում ենք մնացել, մինչև բենզին են տվել, դուրս ենք եկել:

Գաղթի ճանապարհի դժվարությունների մասին լռում է Նարսելան, բայց Գորիսում մարդկանց գրկաբաց ընդունելության մասին չի կարող չպատմել.

- Որ հասանք, էդ ո՜նց դիմավորեցին մեզ. ամեն ինչով: Երեխեքը մնացել էին զարմացած՝ սպիտակ հաց... Բոլորը հաց, ջուր, ինչ ունեին՝ տալիս էին: Ասում էինք՝ մեզ արդեն տվել են: Մեկ ա՝ էլի էին տալիս:

Հիմա օրվա հացը վաստակելու համար գործ են փնտրում Էրիկի, Եվայի, Էլենի հայրն ու մայրը՝ 35 տարեկան Կարենն ու Հերմինեն:

- Հերմինեն մանկապարտեզում դաստիարակ էր, ամուսինը՝ վայեննի էր, կիսուրը զավոդում էր աշխատում, կեսրարը 100 000-ի ցակատ էր խփում (խմբ.- փայտահատ էր), հիմա ի՞նչ անենք... էն ժամանակ ամեն ինչին փողը հերիքում էր: Հիմա, եկած-նստած, նայում ենք իրար երեսի, տենանք՝ ինչ անենք...

Ղարաբաղցիների ընտանիքում հեռուստացույցը հազվադեպ է անջատվում. աշխատանքի առաջարկ, թոշակի հարց, կարգավիճակ, նոր անձնագիր, աջակցության ծրագրեր, վերադարձի հնարավորություն... Լսում են բոլորին, այն ամենը, ինչն իրենց ապագային մի փոքր որոշակիություն կբերի:

Ղարաբաղցիների «արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների» վերադարձը ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային պահանջները հիմա անիրականանալի են թվում տիկին Նարսելային.

- Կյանքում հետ չենք գնա, կյանքում: Չենք գնա, որովհետև մի հատ էլ թուրք լինի ընդեղ, ոչ մեկը չի գնա: Թուրքը, որ մտել ա ընդեղ, էլ կթողի՞ էդ սիրուն անտառները, էդ հարստությունը կթողնի-կգնա՞, որ մենք հետ գնանք մեր տները:

- Որ հնարավորություն լինի, ես ուրիշ երկիր կգնայի,- հոգոց է հանում Հերմինեն՝ երեք փոքրիկների մայրը:

- Դո՛ւ կգնաս, բայց մեզանից հարցրե՞լ ես,- մորը «սաստում» է ավագ որդին՝ Էրիկը:

- Չենք գնա. 3 տարի՝ 20 թվից հետո, ամեն օր՝ կրակոցների տակ... Մեր տան դեմն ա. գիշերը, տե՛ս՝ ոնց են խփում, նայի՝ ոնց են կրակում,- հեռախոսի հիշողությունն է փորփրում Էրիկի հայրը՝ Կարենը:

Վեցամյա Էլենը հոր հեռախոսի միջից լսում է Մոսկիի հաչոցի ձայնը ու նայում մորը՝ վիրավորանք թաքցնող աչքերով. «Մաման չի թողալ՝ Մոսկիին պիրիմ»: Գյուղը լքելիս Հերմինեն է արգելել, որ փոքրիկն իր հետ վերցնի շանը ու հիմա անհամբեր սպասում է, թե երբ է նորից նրա հետ «խաղ անելու»: 

- Մեր Արցախը ուրիշ էր: Ես չեմ կարողանում համակերպվեմ: Ես հավատում եմ, որ հետ կգնանք,- Էրիկի պապը՝ Արարատը, ասես, ասում է բոլորի փոխարեն, ու ծանր լռություն է իջնում ժենգյալով հացի, թեյի սեղանի շուրջ:

 

Հեղինակ՝ Գայանե Ապրունց

Դիտումների քանակ15160
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր․ ՔԿԾ 13:4315 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել 13:3215 Հլս, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 162 մլն դրամի հարկ է վճարել 13:1815 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար 13:0315 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Գներն ու հնարավորությունը Երևանում. վարչապետը կոչ է անում արձակուրդն անցկացնել ՀՀ-ում 13:0015 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 12:5115 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ծովային շրջափակման վերականգնման մասին 12:3915 Հլս, 2026
  • Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը 12:3015 Հլս, 2026
  • Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 12:2015 Հլս, 2026
  • Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը 12:0915 Հլս, 2026
  • Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից 11:5815 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում 11:2915 Հլս, 2026
  • Դավթաշենի գերեզմանատան մոտ ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել 11:1415 Հլս, 2026
  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 11:0015 Հլս, 2026
  • Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին 10:4715 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը 10:3015 Հլս, 2026
  • ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»․ գիտելիքից՝ կայուն բիզնես 10:1615 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում ռուբլու պահանջարկը խիստ նվազել է. փորձագետ | 15.07.2026 10:0015 Հլս, 2026
  • Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:3515 Հլս, 2026
  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար 09:2415 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ 09:1115 Հլս, 2026
  • Նպաստել ավելի ներառական հասարակության ձևավորմանը 08:5115 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2015 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0515 Հլս, 2026
  • Տեսողության խնդի՞ր կա, ուրեմն բանկը կարող է մերժել գործարքը. մարդիկ ահազանգում են, ԿԲ-ն արձագանքում 01:0715 Հլս, 2026
  • Կարապետ Գուլոյանը ցանկություն է հայտնել ապօրինի վարձակալած հողատարածքը վերադարձնել ՀՀ-ին 00:2715 Հլս, 2026
  • Երևանի պետական հումանիտար քոլեջը կպատրաստի հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ. հատկացվել է 25 տեղ 00:1115 Հլս, 2026
  • Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն Հայաստանին ինքնավար առևտրային միջոցների տրամադրման հարցը կքննարկի պարզեցված ընթացակարգով 23:5314 Հլս, 2026
  • Իրանին պատասխանը կլինի հզոր. Նեթանյահու 23:4214 Հլս, 2026
  • Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1814 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.07.2026 22:5714 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 22:3014 Հլս, 2026
  • Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 22:1714 Հլս, 2026
  • Ամառային ճանապարհորդությունների սեզոնին՝ խորհուրդներ օդանավակայանում ժամանակ չկորցնելու համար․ «Զվարթնոց» 22:0614 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և ESTDEV-ի պատվիրակությանը 21:5514 Հլս, 2026
  • Հարցազրույց Գայանե Աբրահամյանի հետ 21:4814 Հլս, 2026
  • ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին 21:4514 Հլս, 2026
  • Յուլիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:3914 Հլս, 2026
  • Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը 21:2714 Հլս, 2026
  • «Փառերգել Փարաջանովին». ֆրանսահայ կոմպոզիտորի նոր նախագիծը 21:1714 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «Չաստում ասալ են` Նիկոլի՞ն ընտրի: ՉԷ, դաժե թողում չեն հավաքի քինիս». ՀԿԿ գաղտնալսումը 21:0014 Հլս, 2026
  • Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 20:5614 Հլս, 2026
  • Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել 20:4814 Հլս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ավագ դպրոցներում. STEP.ai ծրագիրն առաջին շրջանավարտներն ունի 20:4214 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 14. 2026 20:3514 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը կփակի դուռը ՌԴ առջև՝ վերականգնելու դաշնակիցների վստահությունը. Ռուսին-Սենդին 20:2714 Հլս, 2026
  • ՌԴ-ն և Ադրբեջանը տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով 20:2214 Հլս, 2026
  • ՀՀ բանկերում ռուսական ռուբլով կանխիկի սահմանափակումը պայմանավորված է ՌԴ ԿԲ կարգավորումներով 20:1414 Հլս, 2026
  • «Արարատ-Արմենիան» պատրաստ է «Ռիգայի» հետ պատասխան հանդիպմանը 20:0614 Հլս, 2026
  • Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու 19:5914 Հլս, 2026
  • ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը 19:4914 Հլս, 2026
  • Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը 19:4214 Հլս, 2026
  • Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը 19:3614 Հլս, 2026
  • Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից» 19:2914 Հլս, 2026
  • ՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից 19:2214 Հլս, 2026
  • Նորակառույց մանկապարտեզ Բաղանիսում 19:1414 Հլս, 2026
  • Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում 19:0614 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Ծառուկյանի փեսա Գուլոյանին օրենքի խախտմամբ հատկացված հողատարածքը վերադարձվել է ՀՀ-ին 19:0014 Հլս, 2026
  • Փրկարարները խորացրել են գազածխապաշտպան սարքավորումների անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները 18:5714 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 18:4814 Հլս, 2026
  • Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած 18:3914 Հլս, 2026
  • Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի 18:3314 Հլս, 2026
  • «Աժդանակ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 181 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:2014 Հլս, 2026
  • ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը 18:1114 Հլս, 2026
  • Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV 17:5914 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք. դատախազություն 17:5314 Հլս, 2026
  • «Միասնության թևեր»-ի անունից ընտրակաշառք՝ Սյունիքում. ՀԿԿ ձայնագրությունը 17:4414 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար 17:3114 Հլս, 2026
  • Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին 17:1814 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր 17:0414 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ուզում եմ ասիմ, ոչ մինը չգիդա, վեր տու զինվոր ես. ընտրակաշառք՝ «Միասնության թևեր»-ից 17:0014 Հլս, 2026
  • Արաքսիա Սվաջյանը և Էստոնիայի դեսպանը քննարկել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները 16:5714 Հլս, 2026
  • Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 16:4314 Հլս, 2026
  • Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3114 Հլս, 2026
  • ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար 16:1814 Հլս, 2026
  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ 16:0414 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները 15:5614 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը 15:4214 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին 15:2714 Հլս, 2026
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ 15:1714 Հլս, 2026
  • Ուկրաինայի հարցը չպետք է ստվեր գցի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. Պեսկով 15:0614 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Մարտի 1-ի գործով քրհետապնդում՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ. ԳԴ 15:0014 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին 14:5314 Հլս, 2026
  • Փարիզն Ուկրաինային SCALP թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի 14:3814 Հլս, 2026
  • Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ 14:2314 Հլս, 2026
  • Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ 14:0914 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը 13:5714 Հլս, 2026
  • «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ 13:4814 Հլս, 2026
  • ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար 13:3314 Հլս, 2026
  • Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ 13:2414 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին` ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 13:1914 Հլս, 2026
  • Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր 13:0814 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Մասնավոր վեճերը լուծել է քրեական հեղինակությունը. ապօրինության բացահայտումը 13:0014 Հլս, 2026
  • 2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ 12:5814 Հլս, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի 12:4314 Հլս, 2026
  • Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով 12:3414 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:2714 Հլս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները 12:1814 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը 12:0714 Հլս, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե 11:5614 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015