• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝... 13:21
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:34
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ... 11:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 02:0222 Սեպ, 2023

Ձեզնից ոմանք դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել. այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը` ՄԱԿ ԱԽ-ում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց նիստը գումարելու և ԼՂ-ում անվտանգության և մարդասիրական իրավիճակը գնահատելու համար` նշելով, որ դրա պատճառը եղավ Ադրբեջանի լավ պլանավորած ռազմական հարձակումը:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը շարունակվում է, միջազգային հանրության բոլոր անդամները փնտրում են աշխարհում խաղաղության պահպանման ուղիներ: Քանի դեռ բոլորս խոսում ենք ուժի օգտագործումը դատապարտելու հրամայականի մասին` կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, քանի դեռ գալիս ենք այստեղ, որ խաղաղության գործին մասնակից լինենք, մեր տարածաշրջանում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ մարդկանց նկատմամբ` կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերը: ԼՂ ողջ տարածքը` Ստեփանակերտը և այլ բնակավայրերը, ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական օդաչուներով և ավիացիայով, այդ թվում`արգելված կլաստերային զինամթերքով: Հարձակման ինտենսիվության և դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է, այսպիսի մեծամասշտաբ ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց ծանր բնույթը»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց` քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ թիրախային հարձակումների պատճառով` էլեկտրակայաններ, հեռախոսային մալուխներ, կայաններ, ինտերնետային սարքեր, բնակչությունը կտրված է իրարից և չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղի վիճակը: Նա հայտնեց` Ադրբեջանի զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին: Միրզոյանը տեղեկացրեց` այս պահին հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը` ավելի քան 400, այդ թվում` քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Նա նկատեց` այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես այդ փաստը ընդունեց:

«Ավելի քան 10 000 մարդ հարկադրաբար տեղահանվել է, այդ թվում`կանայք, երեխաներ և տարեցներ, նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի և գոյատևման այլ պայմանների, հազարավոր ընտանիքներ են բաժանված, մոտ 20 000 անձինք տեղահանվել էին 2020 թվականի պատերազմի հետևանքով, և տեսեք` ինչպիսի ծանր մարդասիրական կարիքներ են հիմա այնտեղ առաջացել: Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով, առողջապահական համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էներգիա, և դեղորայքի ծանրագույն պակաս կա, մարդիկ զրկված են անգամ առաջին օգնության հնարավորությունից, առանց վառելիքի շտապօգնության մեքենաները չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել: ԼՂ-ից ստացվող կադրերը իսկապես ցնցող են` կանայք, երեխաներ, տարեցներ մնացել են առանց կացարանի և սննդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր` միջազգային հանրության աչքի առաջ` 21-րդ դարում: Սոցցանցերում տեսնում ենք ԼՂ-ից բազմաթիվ հայերի, որ փնտրում են իրենց երեխաներին կամ ազգականներին: Այդ երեխաները, ովքեր հանկարծ հայտնվել են ապաստարաններում կամ անգամ փողոցներում, շարունակում են լաց լինել և ծնողներին խնդրել իրենց տուն տանել` հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն:

Ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա, եղբայրը` 10 տարեկան, սպանվել է, անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը հանել գյուղից, մյուս եղբայրը ստացել է մարմնական վնասվածքներ, սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը երկու օրինակներ են: Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, Ադրբեջանի գործողությունները` հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանիներն ու անօդաչուներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, պապիկ-տատիկների դեմ, ադրբեջանական սոցցանցերը լի են կոչերով` գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց, բռնաբարել նրանց, կտրել վերջույթները և կերակրել շներին: Ադրբեջանցի օգտատերերը տարածում են հայ կանանց պրոֆիլները սոցցանցերում` խաղադրույք կատարելով, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության ներքո: Սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային, մենք երկար ժամանակ է` ահազանգում էինք»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց` միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել, ներկայիս ագրեսիան գագաթնակետն է այն` 10 ամիս շարունակված շրջափակման, Լաչինի միջանցքի շրջափակման և հարկադիր սովամահության, որը գործադրվում է ԼՂ ժողովրդի նկատմամբ. սննդի սուր պակասի, վառելիքի, դեղորայքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ անհնար ապրանքների կտրուկ անբավարարության պատճառով ԼՂ խոցելի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին, ուստի, ըստ նախարարի, միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը լիարժեք պլանավորված չի եղել` նախքան անմարդկային շրջափակման կիրառումը և շարունակումը, որի նպատակն էր կոտրել ԼՂ բնակիչների կամքը և դիմադրելու կարողությունը կամ կյանքը շարունակելու և ապրուստը, իրենց հայրենի երկրում իրենց կյանքը շարունակելու կարողությունը:

«Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար` թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին և ենթակառուցվածքները, սա այդ ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը ԼՂ ժողովրդի հարկադիր տեղահանությունն է. երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք ԱԽ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց, երբ Արդարադատության միջազգային դատարանը իրավականորեն պարտադիր որոշումներ ընդունեց, և դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից, այս խորհուրդը, որպես բարձրագույն մարմին, որի նպատակը այդ դատարանի որոշումների կատարումն ապահովելն է, համարժեք արձագանք չցուցաբերեց, երբ ապրիլին Ադրբեջանը ապօրինի անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, հետո սկսեց մարդկանց առևանգել, այդ թվում` նրանց, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի ներքո են, միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ, երբ ՀՀ-ն կրկին կոչ արեց ԱԽ նիստ հրավիրել օգոստոսին` զգուշացնելով, որ անվտանգային ու մարդասիրական իրավիճակը փխրուն է, և կոչ անելով խորհրդին իր գործիքակազմի միջոցով լուծել բոլոր խնդիրները և մոռացության չմատնել ԼՂ ժողովրդին, այս խորհուրդը համարժեքորեն չարձագանքեց: Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդած օրերին, երբ ՀՀ-ն ահազանգում էր Ադրբեջանի կողմից ուժի գործադրման հավանականության մասին և կոնկրետ միջոցներ պահանջում և գործող ու քայլեր` կանխելու այս սցենարը` միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացմանը, իսկ ահա, երբ Ադրբեջանը արդեն վերսկսել է ուժի գործադրումը ԼՂ ժողովրդի նկատմամբ, երբ այս մարդիկ ստիպված տեղահանվում են իրենց տներից և վտանգ կա, որ հարկադրաբար կտեղահանվեն իրենց հայրենիքից, երբ շատերն, ովքեր իրենց ընտանիքներն են պաշտպանել և իրենց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը վերջին 30 տարիներին, շատերը այսօր զանգվածային ձերբակալությունների և քրեական հետապնդումների վտանգի առաջ են կանգնած: Այնպիսի իրավիճակում ենք, որում այլևս ոչ թե մտադրությունն է, այլ հստակ, անհերքելի ապացույցներ էթնիկ զտման քաղաքականության և զանգվածային ոճրագործությունների: ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել. չնայած որ ընդունեցին ադրբեջանական կողմի բոլոր պահանջները` արյունահեղությունը դադարեցնելու և այսօր բանակցությունների գնալու նպատակով` ԼՂ ժողովուրդը կրկին հարձակումների ենթարկվեց տարբեր տրամաչափի զենքով և ականներով: Քաղաքացիական անձինք կրկին ստիպված եղան ռմբապաստարաններում թաքնվել: Նման հարձակումները և հալածանքը հետագայում ևս շարունակվելու են, եթե միջազգային հստակ գործողություններ չձեռնարկվեն:

Իմիջիայլոց, նշված պահանջների մասին, կցանկանայի շատ հստակ և աներկբայորեն նշել, որ ՀՀ-ն չի մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈւ որևէ ռազմական անձնակազմի ներկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ փորձի մեջ մենք տեսնում ենք մտադրություն որոշ սուբյեկտների` ՀՀ-ին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ` այդ կերպ մարտական գործողությունները տեղափոխելու ՀՀ ինքնիշխան տարածք: ՀՀ դիրքորոշումը մնում է նույնը` մենք պետք է խաղաղ հարաբերություններ կառուցենք` հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որը որևէ կերպ չի կարող սխալ մեկնաբանվել և թողտվություն դառնալ զանգվածային ոճրագործությունների, այդ թվում` էթնիկ զտումների համար ԼՂ-ում: ԼՂ հայկական բնակչության իրավունքները և անվտանգությունը պետք է հավուր պատշաճի միջազգայնորեն երաշխավորվեն և պաշտպանվեն:

Եվս մեկ կարևոր ասպեկտ կա այստեղ մասնակից կողմերի առումով: Ձեզնից ոմանք ձեր հայտարարություններում դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին: Այս մոտեցումը և եզրութաբանությունն այլևս կիրառելի և տեղին չեն, այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք: Արդյոք դեռ հնարավոր է այն հիմա կանխել: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ հնարավոր է, քանի որ դեռ ունենք հավատ մարդկայնության նկատմամբ, միջազգային իրավունքի և հազարավոր մարդկանց կյանքի վտանգման պարագայում վճռական քայլեր կատարելու ԱԽ կարողության նկատմամբ:

Պարոն նախագահ, այս ամենի ֆոնին, կրկին և կրկին կոչ եմ անում ԱԽ-ին` վստահելի քայլեր ձեռնարկել և իր հեղինակությունն օգտագործելով իրականացնել հետևյալ հրատապ միջոցառումները`

  • դատապարտել մարտական գործողությունների վերսկումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքի  թիրախավորումը,
  • պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ներառյալ` կանանց և երեխաների և քաղաքացիական ենթակառուցվածքը պաշտպանելու պարտականությունների կատարում,
  • տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել և գնահատել մարդասիրական և անվտանգության իրավիճակը,
  • ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը`մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
  • ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ` ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, այդ թվում` մարմինները գտնելու և վերադարձնելու, անհայտ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնությունն առանց վտանգի տեղ հասցնելու համար` խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,
  • ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև 2020 թ. պատերազմից հետո տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ` ԼՂ տարածքում և հարակից շրջաններում` ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների վերահսկողության ներքո` ինչպես նախատեսված էր եռակողմ հայտարարությամբ, 
  • ապահովել կենսական պարագաների, այդ թվում`սննդի, դեղորայքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման հրատապ վերականգնումը,
  • պահանջել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ և ազատ տեղաշարժը` Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան, 
  • ապահովել երկխոսության միջազգային արդյունավետ մեխանիզմ` ԼՂ ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև` լուծելու համար ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները,
  • պահանջել, որ ադրբեջանական ռազմական և իրավական բոլոր մարմինները դուրս գան ԼՂ բոլոր քաղաքացիական բնակավայրերից` բացառելու համար սադրանքը և լարվածությունը, քաղաքացիական անձանց չվտանգել մինչև բանակցությունների ավարտը.
  • բացառել պատժողական գործողությունները  ԼՂ քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ և հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում:

Այսօր մենք տոնում ենք ՀՀ անկախության օրը, ես ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին այս շատ կարևոր և խորհրդանշական օրվա առթիվ, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց ԱԳ նախարարը:

Դիտումների քանակ1608
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է 18:1716 Մայ, 2026
  • Նոր կյանք՝ նոր սերնդի անլար ռիթմավար սարքով 17:5516 Մայ, 2026
  • Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր 17:3216 Մայ, 2026
  • Բուժառուի կյանքը փրկվել է բուժանձնակազմի օպերատիվության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 17:2616 Մայ, 2026
  • Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան 17:0816 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Խմելու ջրի նոր ցանց և ասֆալտապատ ճանապարհ Ցամաքասարում. սպասում են ոռոգման ջրին 17:0016 Մայ, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 770 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4916 Մայ, 2026
  • Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում. Ռյաբկով 16:3216 Մայ, 2026
  • Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել 16:1116 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է 15:4816 Մայ, 2026
  • Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 15:2916 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին 15:0916 Մայ, 2026
  • Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան տնտեսական կապերը 14:5416 Մայ, 2026
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 14:1916 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015