Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Պետական նավթային ընկերության անվտանգության վարչության աշխատակիցները հայտնել են, որ վարչությունը հեռացվել է SOCAR-ի ենթակայությունից և փոխանցվել մասնավոր GESCO ընկերությանը:
Ցուցարարները նաև հայտարարել են, որ իրենց բողոքի ցույցերի պատճառը աշխատավարձերի հնարավոր նվազեցումն է:
«Մեզ փորձում են համոզել՝ համաձայնեք, ձեր բոլոր պայմանները, ձեր աշխատավարձը կմնան ուժի մեջ։ Բայց մենք չենք հավատում»,- ասել են աշխատակիցները։
GESCO-ի խոսնակի խոսքով էլ՝ անձնակազմին տեղեկացվել է, որ հաշվի կառնվեն աշխատողների բոլոր իրավունքները: Ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։