• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ. ԱԳՆ
Քաղաքականություն
21:1429 Մայ, 2023

Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին: Դրանում ասված է.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ:

Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով:

Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:

Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։

Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»:

Դիտումների քանակ1144
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ավան Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը 14:0331 Օգս, 2026
  • Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան 13:5431 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր 13:4331 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 13:3731 Օգս, 2026
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի 13:3331 Օգս, 2026
  • Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու 13:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանին 13:2131 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:2031 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 13:0731 Օգս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում 13:0631 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր 13:0231 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Բիշքեկում է. սպասվում են հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ 13:0031 Օգս, 2026
  • Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 12:5731 Օգս, 2026
  • Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5231 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով 12:4431 Օգս, 2026
  • Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ 12:3431 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը 12:2431 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շատացել են 12:1331 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ 11:5431 Օգս, 2026
  • Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին 11:3131 Օգս, 2026
  • Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ Փաշինյան 11:2331 Օգս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները 11:0331 Օգս, 2026
  • Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին 10:4331 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ 10:3931 Օգս, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Ժապարովին 10:2831 Օգս, 2026
  • Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել 10:2231 Օգս, 2026
  • Դեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերը 10:2031 Օգս, 2026
  • ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու 10:1331 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Պրոցեսը դյուրացվել է. քաղաքացիության դիմումներն ընդունվում են առցանց 10:0031 Օգս, 2026
  • Ջրալցումներ, անձրևաջրերում արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ․ հորդառատ անձրևի հետևանքները Երևանում 09:4931 Օգս, 2026
  • Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել 09:2531 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0131 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015