Վաղարշյան փողոցում գտնվող Վահագն Վիշապաքաղի արձանը հայտնվել է սեփականաշնորհված տարածքների արանքում՝ դառնալով անհասանելի այցելուների համար։
Քաղաքապետարանում քննարկել են արձանի համար նոր հանգրվան գտնելու հարցը, սակայն ԿԳՄՍՆ-ն տեղափոխման թույլտվություն չի տվել։
Գերատեսչությունը առաջարկել է վերականգնել հուշարձանի միջավայրը՝ հեռացնելով աղճատող կառույցները։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: