• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք․ Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
19:5508 Մար, 2023

Կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք․ Ժաննա Անդրեասյան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։ 
 
Համաժողովին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարբեր ոլորտների կին գործիչներ։
 
Նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կնոջ պատմական դերակատարմանը և տարբեր ասպարեզներում հայտնի կին գործիչների` ըստ արժանվույն գնահատման խնդրին։ Նախարարն իր խոսքում, մասնավորապես, նշել է․
 
«Այսօրվա իմ խոսքն ուզում եմ կառուցել իբրև հարցերի շարք։ Հարցերը բարձրացնում եմ՝ հրավիրելով միասին մտածելու դրանց շուրջ, որովհետև մարտի ութն ինձ համար առաջին հերթին հարցեր տալու օր է։ Հարցեր, որ օգնում են հասկանալ՝ ինչ է այս օրը նշանավորում, ինչու է այն մեր օրացույցի մաս, ինչու է այն շարունակում մնալ արդիական։
 
Այս ամենի մեջ կարևոր է պատմականության գիտակցումը․ այն, ինչ մենք այսօր ունենք կամ չունենք, շարունակվող պատմության հետևանքն ու ընթացքն է։ Այն, ինչ մեզ համար այսօր ինքնըստինքյան ընկալելի է, օրինակ, որ մենք կարող ենք գնալ սրճարան, տաբատ կրել, մեքենա վարել, ընտրության մասնակցել, հրամաններ տալ, ի վերջո, հետևանք է այն պայքարի, որը ժամանակին բազմաթիվ կանանց կյանք ու երջանկություն է արժեցել։ Պետք է  հիշենք այդ դժվարությունների պատմությունը` հասկանալով, որ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարելի են։
 
Այս տարի մենք մի աշխատանք սկսեցինք՝ առանձնացնել այն գործիչների ցանկը, որոնք տարբեր ոլորտներում, պատմական տարբեր դարաշրջաններում նշանակալի դեր են ունեցել մեր պետականության գաղափարի և արժեքների համար։ Նպատակ կար՝ նրանց հուշարձանների մոտ հարգանքի միջոցառումներ կազմակերպել։
 
Կազմեցինք երկար ու կարճ ցանկեր՝  տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ։
 
Հետո առաջացավ հարց՝ իսկ ո՞ւր են կանայք։ Արդյոք որևէ կին ներառվե՞լ է որևէ ցանկում։
 
Օրինակ՝ Ալենուշ Տերյանը, որ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է, Իրանի առաջին կին պրոֆեսորը, Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը: Իր տունը նա կտակել էր Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները, իսկ ինքը վախճանվել ծերանոցում։
 
 
Կամ Դիանա Աբգարը, որն աշխարհում առաջին կին հյուպատոսն է և Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.: Դիանա Աբգարը խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։
 
Այդ նույն ժամանակահատվածում առաջին հանրապետության խորհրդարանում երեք կին պատգամավոր ունեինք, որոնք հսկայական աշխատանք են տարել կրթության, առողջապահության և այլ բնագավառներում։ Կին է եղել նաև մինչ այս կրթության նախարարներից միակը՝ Արուսյակ Խաչիկյանը, որը պաշտոնավարել է ամենաբարդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1945 թվականներին։
 
Հետո եկավ ավելի բարդ հարցը. եթե նույնիսկ կանայք ներառվեն ցանկում, որտե՞ղ են նրանց հիշատակը նյութականացնող արձանները, կիսանդրիները, որոնց շուրջ կարելի է տալ այդ հարգանքի տուրքը։
 
Պրպտեցի արձանները՝ սկսելով Երևանից։ Մի հետաքրքիր օրինաչափություն հայտնաբերեցի. կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք։ Տղամարդկանց արձանները գրեթե միշտ կոնկրետ մարդկանց, գործիչների արձաններ են։
 
Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար, բայց ոչ իբրև կոնկրետ մարդ` կոնկրետ անունով և ազգանունով, կոնկրետ գործերով և աշխատանքով։
 
Մայր Հայաստան, Սպասում, Զարթոնք, Ավետում, Տիրամոր արցունքը՝ սրանք Երևանում տեղադրված կանացի կերպարով արձաններն են, որոնք թեև ներկայացված են կանանց կերպարով, սակայն մյուս կողմից` կանանց դարձնում են  այնպիսի կերպարներ, որոնց Կանտը կբնորոշեր՝ էակ առանց հողեղենության, առանց մարդկային կոնկրետ դրսևորման ու պատմության։
 
Մինչդեռ առաջ գնալու, սեփական ուժերին վստահելու համար մեր կանանց, մեր աղջիկներին պետք են կոնկրետ օրինակներ, մարդիկ, որ ցույց են տալիս, որ դա հնարավոր է։
 
Այո՛, վերջին տարիներին Զապել Եսայանի արձանն է բացվել. 2021 թվականին բոստոնահայ բարերարներ Վիկտոր Զարուգյանը և տիկին Ջուդի Սարյանը, ում տանը Բոստոնում լինելու պատիվ եմ ունեցել, պատվիրել են հայ արձակագիր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զապել Եսայանին նվիրված ինքնատիպ հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում։ Եվ Ջուդի Սարյանը հենց այս կոնկրետության պակասն է շեշտել իր խոսքում․
 
«Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, քանի որ կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է»։
 
Կարծում եմ՝ սա է մեր այսօրվա ամենամեծ խնդիրը. կոնկրետ օրինակներով ցույց տալ մեր կանանց, որ ամեն ինչ հնարավոր է, և իրենք ամեն ինչ կարող են։
 
 
Նախորդ տարվա վերջին ոլորտի փորձագետները, մարզիչները, լրագրողները որոշեցին տարվա տասը լավագույն մարզիկներին։ Նրանց մեջ երկու կին կար, որոնց հետ բախտ ունեցա շփվել պարգևները հանձնելու ժամանակ։
 
Նրանցից մեկը՝ Անին, 24 տարեկան է, նախորդ տարի դարձել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության հաղթող, չեմպիոն։ Հարցնում եմ՝ ինչպես վերաբերվեց ընտանիքդ բռնցքամարտով զբաղվելու որոշմանդ։ «Վատ, երկար ժամանակ չէին ընդունում, փորձում էին  համոզել, մտածում էին՝ դեմքս կվնասեմ, համոզում էին գոնե այլ մարզաձև ընտրել, օրինակ՝ մարմնամարզություն։ Հետո հասկացան՝ իմաստ չունի, չեմ համոզվելու»,- ասում է։
 
Նախորդ շաբաթ եղա Արմավիր քաղաքում, որտեղ ապրում է Անին և այցելեցի մարզադպրոցը, որտեղ նա պարապել է։ Իր հաջողություններից հետո մարզադպրոցում ավելացել են աղջիկները։ Նրանք արդեն տեսել են Անիին, որն իր նպատակի հետևից գնացել է ու գնացել են Անիի հետևից՝ իրենց սեփական երազանքներով ու նպատակներով։ Անին իր հետևից աղջիկների համար ճանապարհ է բացել։ Այդ ճանապարհը բացում է յուրաքանչյուր կին, որ իր ընտրած ոլորտում, իր զբաղմունքի մեջ չի վհատվում, առաջ է գնում։
 
Խնդրել եմ Անիին, որ շարունակի առաջ գնալ, ու մեր անվանի մարզիկների անուններով բացվող մարզադպրոցների շարքում մարզադպրոց կառուցենք իր անունով,  նաև մեր մյուս հրաշալի կին մարզիկների անունով»։
 
Անդրադառնալով գիտության մեջ կանանց ներգրավվածության խնդրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել  է, որ կան տարիներով արմատացած համակարգային խնդիրներ, ինչի մասին փաստում է նաև բարձրագույն կրթություն ստացողների մասին պաշտոնական վիճակագրությունը։ Մասնավորապես` STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթությամբ կանայք քիչ են, այն դեպքում, երբ երբ ընդհանուր բարձրագույն կրթություն ստացողների մեջ կանանց տեսակարար կշիռն ավելի մեծ է։
 
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հիշատակել է իրեն նախկինում ուղղված՝ ինչ է պետք կնոջը երջանկության համար հարցին ինքնաբերաբար  տրված պատասխանը՝ ինչ որ պետք է մարդուն։  
 
«Կանայք հսկայական ուժ ունեն, ամեն մեկն առանձին և նաև իրենց հավաքականությամբ ու համերաշխությամբ։ Զորեղացնենք միմյանց, սիրելի՛ կանայք, ու զորեղացնենք մեր պետությունը»,- եզրափակել է նախարարը։
Դիտումների քանակ84
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015