Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլին այցի առաջին օրը հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների ղեկավարների ասուլիսը:
«Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հավասարազոր են»,- հայտարարել է Օլաֆ Շոլցը, ընդգծել, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ լուծման:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի և Անի Օհանյանի ռեպորտաժում: