2008-ի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող, նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ խաղաղ ցուցարարների վրա:
Նույն օրը` ավելի ուշ, բախվեցին ցուցարարներն ու ուժայինները, սպանվեց տասը քաղաքացի, երկուսը՝ ոստիկան: Մարտի 1-ի գործը նոր ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, այդ թվում` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից 4-ը հետախուզվում է:
Վարչապետի գնահատմամբ` մարտի 1-ից հետո բոլոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կամ դժվար լինի կամ անհնար դառնա:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: