• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարածաշրջանը վերջապես կարող է շունչ քաշել. Էրդողանը՝ Իրան-ԱՄՆ համաձայնության մասին. «Հարևաններ» Տարածաշրջանը վերջապես կարող է... 12:35
Բաց հարթակ. Հասարակությունը չի աջակցել պետականամետ ընդդիմությանը. Շիրինյան Բաց հարթակ. Հասարակությունը չի... 20:32
Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի 20:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:4702 Մար, 2023

190 մլն դոլար ներդրմամբ նոր ավան՝ Արագածոտնի մարզում. գործադիրի որոշումները

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՄԵՏՐՈՅԻ ՆՈՐ ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿՏԵՎԻ 4 ՏԱՐԻ

Գործադիրը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար: Երեք փուլից առաջինն ավարտվել է, կարիք է առաջացել վճարել նախագծողին՝ զեկուցեց Տարածքային կառավարման նախարարը: Ասաց՝ 545 միլիոն դրամ քաղաքապետարանն արդեն տվել է, ընդհանուր արժեքը 1 մլրդ 848 մլն է:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այսօր առաջարկում ենք՝ Կառավարությունը հատկացնի 1,1 մլրդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:

Կայարանի կառուցումը կտևի չորս տարի, երկարությունը 1,5 կմ կլինի՝ մանրամասնեց նիստին ներկա փոխքաղաքապետը: Ավինյանը նախագծից խոսեց. 80-ականներից մնացածում փոփոխություն են արել, կայարանի տեղը 120-140 մետր տեղափոխել:

Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Առաջին հերթին, շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն՝ «Թումոյի» մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս:

Երկրորդ փուլի ավարտին կլինի նախագիծը, կուղարկվի փորձաքննության, տարեվերջին էլ կքննարկեն հետագա ֆինանասավորման հարցը: Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գիրգորյանն էլ հետաքրքրվեց մետոյի արդիականացման ծրագրերից: 800 միլիոնի նախագիծը շուտով կգա Կառավարություն՝ արձագանքեց փոխքաղաքապետը, շարժակազմի, օդափոխության հարցեր կլուծվեն, իսկ նոր կայարան ունենալը միայն Աջափնյակով չի սահմանափակվելու, ցանկություն կա «Փեթակում» կայարան ունենալ, Աջափնյակից էլ դեպի Դավթաշեն ու վարչական շրջանի ավելի խոր հատվածներ ճյուղավորել:

Տիգրան Ավինյան - Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները, օրինակ բերեմ միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ, մեր կանխատեսմամբ, մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով, այսինքն՝ էական բեռ է իր վրա վերցնում մետրոն և էականաորեն թեթևացնում է փողոցների ծանրաբեռնվածությունները: 
 
ԷԿՈԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԻՆ

Արագածի լանջին էլ լեռնադահուկային ու էկոգյուղատնտեսության նոր համալիր կկառուցվի: Կառավարությունը հավանություն տվեց համանուն՝ «Արագած» ներդրումային ծրագրին՝ այդպիսով հնարավորություն տալով Ապարանի ավագանուն հողատարածքներ վաճառել՝ փոխելով որոշների նշանակությունը: «Ռիդ» ընկերության ծրագիրը 4400 հա տարածք է ընդգրկելու, մեծ մասը՝ երկարաժամկետ վարձակալությամբ:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Ստեղծվելու է նոր գյուղ, 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով: Այնտեղ կառուցվելու է նաև 3 միլիոն խ. մ ջրամբար, որ համալիրը ունենա ջրի հասանելիություն, նաև այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղու 5 գծով, մոտ 30 կմ սահուղիներով:

190 միլիոն դոլար կազմող ներդրումային ծրագիրը, Քերոբյանի բնորոշմամբ, նաև սոցիալական նշանակություն ունի: Բարձրադիր գոտում, ըստ նրա, օրինակելի ու ինքնաբավ համայնք է ստեղծվում:

Արտոնություն տալով ներդրողին, սակայն, հաշվի է առնվել ռիսկերի կառավարումը: Խոշոր աուդիտորական ընկերությունը կհետևի ընթացքին, կտա հաշվետվություն: Փոխվարչապետ Խաչատրյանը հստակեցրեց, թե ինչ է սպասվում, եթե հստակ ժամկետներում չարվեն ներդրումները:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 միլիարդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների այդ պակաս չափի նկատմամբ մենք նախատեսել ենք որոշակի տուգանային միջոց. դա կլինի ֆինանսական: Եվ երկրորդ համակարգն այն է, որ 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչերով պետք է ավարտված լինի:

Նույն ներդրողը նաև մանկական երկաթուղու տարածքում էր ծրագիր առաջարկել, քննարկումը ավարտական փուլում է՝ տեղեկացրեց Քերոբյանը: Ավինյանն էլ հիշեցրեց, որ ճոպանուղու կառուցման պայմանավորվածություն է եղել:

Տիգրան Ավինյան - Իրենք պատրաստ են ներդնել մինչև 20 միլիոն դոլար իրենց ֆինանսական միջոցներից ճոպանուղու կառուցման համար: Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն էդ դեպքում է ենթադրվում, որ ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել:
 
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Մյուս հարցը կրթական էր: Հաստատվեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժների կամավոր ատեստավորման կարգը: Սա ենթադրում է աշխատավարձի բարձրացում՝ լրավճարով՝ հիշեցրեց նախարար Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Առաջին փուլով կկարողանան դիմել երաժշտական ու արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության, որն իր մեջ երկու առարկա է պարունակում՝ սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադպրոցների՝ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները:

Ատեստավորումը կսկսվի ապրիլից ու արդեն մայիսից, ըստ հավաքած միավորների, ուսուցիչներն ու մարզիչները բարձր աշխատավարձ կստանան: 70-79 տոկոս արդյունքի դեպքում հարկված լրավճարը կկազմի 60 հազար դրամ, 80-89 տոկոսի պարագայում՝ 80 հազար, իսկ 90-100 միավոր հավաքածները կստանան՝ 100 հազար դրամ:

Ժաննա Անդրեասյան - Ատեստավորման կկարողանան մասնակցել նաև այն մարդիկ, որոնք այս պահին չեն աշխատում որևէ արտադպրոցական հաստատությունում, սակայն բավարարում են մանկավարժական աշխատողի համար սահմանված պահանջներին: Ըստ այդմ նրանք կկարողանան դիմել, ատեստավորվել և արդեն դրանից հետո, ունենալով հեռանկարը, որ ստանալու են լրավճար, նաև գնալ՝ աշխատանքի անցնելու արտադպրոցական հաստատություններում:

Դիմումները կընդունվեն էլեկտորնային, մարտի 15-ից, պլանավորում են հենց այդ ժամանակ հասանելի դարձնել նաև ուղեցույցները: Նախարարի խոսքով՝ մյուս մարզաձևերի և արվեստի բոլոր ուղղությունների մանկավարժները կկարողանան ատեստավորվել արդեն հաջորդ տարվանից:
 
ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՔՐ ՁԵՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Քաղաքաշինության կոմիտեի բերած նախագծով էլ կկանոկարգվի ճարտարապետական փոքր ձևերի՝ խաչքարերի, խաչերի, հուշարձանների, հուշաքարերի տեղադրումը:

Վիճակը բնորոշելով անկանոն՝ Ղուլարյանը խստացումները ներկայացրեց. «Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությությունների ընթացակարգ, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում՝ այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար, համապատասխանաբար, 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում»:

Ղուլարյանի խոսքով՝ զուգահեռ խստացվելու են նաև վարչական պատասխանատվության մեթոդները:

Ինչ վերաբերում է արդեն եղած օբյեկտներին՝, ասաց, որ եթե չեն անցել սահմանված կարգերով, կհամարվեն ինքնակամ, ու դրանց համար կգործեն արդեն այդ ոլորտի պահանջները:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ56
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 16:2117 Հնս, 2026
  • Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ 16:1417 Հնս, 2026
  • ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի անխոչընդոտ արտահանման համար պետք է գրանցվել TRACES համակարգում. մշակվել է գրանցման ընթացակարգը 16:1217 Հնս, 2026
  • Անվասայլակով բասկետբոլի ամերիկացի բանագնացները՝ Գյումրիում 16:0617 Հնս, 2026
  • ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը 16:0017 Հնս, 2026
  • Ալավերդու նախկին համայնքապետն ու հանցագործության դրդած գործարարը 11 միլիոնի վնաս են պատճառել 15:5317 Հնս, 2026
  • Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. Politico 15:4717 Հնս, 2026
  • Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը փախնի գործից. Ռուբինյան 15:4217 Հնս, 2026
  • Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան 15:3617 Հնս, 2026
  • Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:2917 Հնս, 2026
  • Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը 15:2717 Հնս, 2026
  • Ազգային ժողով գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին. Վահագն Ալեքսանյանը՝ ընտրակաշառքի մասին 15:2317 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով 15:1917 Հնս, 2026
  • Հայկական ապրանքների սահմանափակումները պայմանավորված են խախտումներով. «Ռոսսելխոզնադզոր» 15:1217 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել 15:0617 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | 36 տուժած. մանրամասներ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարից 15:0017 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը 14:5817 Հնս, 2026
  • Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին 14:5017 Հնս, 2026
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը 14:4317 Հնս, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 14:3817 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները 14:2917 Հնս, 2026
  • Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ 14:2117 Հնս, 2026
  • Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:1617 Հնս, 2026
  • Կվերանայվի ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ 14:0817 Հնս, 2026
  • Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ 13:5917 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով վճարովի անցման հարցը. Politico 13:5217 Հնս, 2026
  • Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր 13:4517 Հնս, 2026
  • Առաջարկվում է ձևավորել սոցիալապես արդար փորձնակության համակարգ՝ սահմանելով նաև վարձատրության պայման 13:3817 Հնս, 2026
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ 13:3117 Հնս, 2026
  • Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3017 Հնս, 2026
  • Վառելիքի հետ կապված խնդիրները զգացվում են Ռուսաստանի մի շարք շրջաններում. BBC 13:2417 Հնս, 2026
  • Սեփական հողամասում թաքնված ապօրինի արդյունահանումը զսպելու մեխանիզմներ են մշակվել 13:1717 Հնս, 2026
  • Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նախագծի մանրամասները 13:1117 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 13:0517 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ասի կարող ա գան խուզարկության, տարա վառի». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0017 Հնս, 2026
  • Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում. հայց է ներկայացվել դատարան 12:5917 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 12:5517 Հնս, 2026
  • Փորձում ենք կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակմա գործընթացը. ՊԵԿ նախագահի տեղակալ 12:5317 Հնս, 2026
  • Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներ 12:4517 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին 12:3817 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել են օրինապահ հարկ վճարողների պայմաններն ու գործիքակազմն առավել գրավիչ դարձնելու առաջարկները 12:3217 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12 12:2417 Հնս, 2026
  • Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ 12:1717 Հնս, 2026
  • Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ 12:1017 Հնս, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին 12:0517 Հնս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 12:0317 Հնս, 2026
  • Գեղամ Նազարյանն առաջարկում է մեռելոցները նորից նշել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 11:5917 Հնս, 2026
  • Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը 11:5217 Հնս, 2026
  • Իրանը սկսել է նավթ արտահանել ամերիկյան շրջափակման դադարեցումից հետո. CNN 11:4517 Հնս, 2026
  • Առաջարկվում է 2027 թ. հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը. Պողոսյան 11:3717 Հնս, 2026
  • «Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 11:3117 Հնս, 2026
  • Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել 11:2317 Հնս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց 2025-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մի շարք այլ նախագծեր 11:1917 Հնս, 2026
  • Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները 11:0517 Հնս, 2026
  • Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ 10:5417 Հնս, 2026
  • Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում գազ չկա 10:4717 Հնս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:2417 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են 10:1317 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը 10:0917 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Ընտրակաշառքի համար պատասխանատվությունը խստացվելու է | 17.06.2026 10:0017 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը 09:5017 Հնս, 2026
  • Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր 09:3017 Հնս, 2026
  • Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը 09:1817 Հնս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:1217 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը 08:5617 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2317 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 07:5917 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում 01:1217 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները 00:4417 Հնս, 2026
  • Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ է. Թրամփ 00:2517 Հնս, 2026
  • Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում 23:5116 Հնս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն գործնական արդյունքներ է տալիս. Ֆիդան 23:2716 Հնս, 2026
  • 21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը 23:1516 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգը. փորձարկվել է Կոտայքում և Սյունիքում 23:0016 Հնս, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը պատվո մեդալ է հանձնվել Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի նախագահին 22:5516 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը 22:4816 Հնս, 2026
  • 18 տարի անց թենիսի Դևիսի գավաթը Հայաստանում է 22:3916 Հնս, 2026
  • 12-ամյա տղան դեռ զգում է թմրանյութի հետևանքները, որտեղից է այն հայտնվել օրգանիզմում. կա մեղադրյալ 22:2116 Հնս, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0816 Հնս, 2026
  • Օրենսդիրներն իրավապահներից պահանջում են հայտնաբերել ընտրահանցագործությունների ամբողջական սխեման 21:5716 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ․ Հայհիդրոմետ 21:4116 Հնս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը Ստրասբուրգ է գործուղվել 21:2516 Հնս, 2026
  • Ռուսական սահմանափակումներն ու հայկական սցենարը 21:1116 Հնս, 2026
  • Լուրեր 21։00 | TRIPP-ը բացելու է նաև Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության ուղիները.վարչապետի անդրադարձը 21:0016 Հնս, 2026
  • Երեխաների սնուցումը վաղ տարիքում 20:5816 Հնս, 2026
  • Քրեաօլիգարխիկ համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու. ՀՀ վարչապետ 20:5416 Հնս, 2026
  • Սկսել ենք ավելի շատ ներդրումներ անել ապագայի համար. ֆինանսների նախարար 20:5116 Հնս, 2026
  • Ջորջ Դոքմեջյանի հիշատակին 20:4816 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը 20:4516 Հնս, 2026
  • Երևանում բացվել է Նորայր Մնացականյանի հուշաքարը 20:4216 Հնս, 2026
  • 44 միլիոնանոց գույքը թույլ են տվել վաճառել 6 միլիոնով. դատախազության բացահայտումը 20:3916 Հնս, 2026
  • Յունիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3816 Հնս, 2026
  • «Չլվացվող կառուցվածքներ». մեկ փերֆորմանս՝ շատ կարծրատիպեր 20:3416 Հնս, 2026
  • Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել 20:3116 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2026 20:2916 Հնս, 2026
  • Ողջունել եմ Նիդերլանդների աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը. Ալիև 20:2616 Հնս, 2026
  • Քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր 20:2216 Հնս, 2026
  • Ուկրաինայից պղպեղ կամ հայկական այլ ապրանք չի վերադարձվել. տարածվող լուրերը կեղծիք են 20:1816 Հնս, 2026
  • Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը. Ուշակով 20:1316 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 16. 2026 20:0816 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015