Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Առաջարկվում է աշխատավարձի բարձրացում իրականացնել նաև ԱԱԾ-ում, այս դեպքում ատեստավորում անցնելուց հետո: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև Քրեական օրենսգրքի լրացումների նախագիծը, որի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Հեղինակ` Անի Օհանյան