• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 00:0327 Փտր, 2023

Վաղեմության հիմքով կարճված աղմկոտ քրեական գործերը. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ

Վերջին 3.5 տարում դատարանում 494 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության հիմքով: Նույն ժամանակահատվածում նախաքննության փուլում այդ հիմքով կարճվել է 4296 վարույթ:

Վաղեմության ժամկետը քրեական օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որը անցնում է հանցանքը կատարելուց հետո և հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է:

Հենց այս հիմքով մի շարք աղմկոտ գործեր կամ կարճվել են, կամ էլ կարճման եզրին են: «Մարտի 1»-ի գործը դրանցից մեկն է:

Հայկ Հովհաննիսյան (Գլխավոր դատախազության դատախազ) - Վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 4 անձի նկատմամբ:

Նրանք են՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նրա տեղակալ Սաշա Աֆյանը, ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը: Նրանք հենց նախաքննության փուլում են դիմել, որպեսզի այդ հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցվի: Վաղեմության ժամկետի հիմքով պատժից ազատվելը, սակայն, ենթադրում է մեղավորության ճանաչում, այսինքն՝ անձը չի համարվում արդարացված:

Հայկ Հովհաննիսյան - Օրինակ՝ Սաշա Աֆյանի պարագայում նրան մեղսագրված արարքը ավարտված է համարվել 2008 թվականի մարտի 1-ին, այդ արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները կազմել է 10 տարի, հետևաբար ժամկետի ընթացքն ավարտվել է 2018 թվականին:

Նախկին Քրեական օրենսգրքով՝ անձը ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել էր 2 տարի, միջին ծանրության հանցանքի դեպքում՝ 5, ծանրի դեպքում՝ 10 տարի, առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքից՝ 15 տարի:

Հայկ Հովհաննիսյան - Նշված անձանց մեղսագրված արարքները 3-ի դեպքում եղել են միջին և ծանր հանցագործություններ, մեկի դեպքում՝ ծանր հանցագործություն:

Հայկ Միլիտոնյանը, Ալիկ Սարգսյանը և Հովհաննես Թամամյանը մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի և հանցագործությունը պարտակելու, իսկ Սաշա Աֆյանը՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար: Նրանց վերաբերյալ որոշումները կայացվել են մինչև նոր օրենսգրքի ընդունումը:

Սակայն նոր օրենսգրքով այդ ժամկետներն ավելի խստացվել են` ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 5 տարուց է լրանում, միջին ծանրության հանցանքի դեպքում՝ 10, ծանրի դեպքում՝ 15 և առանձնապես ծանր հանցանքի դեպքում՝ 20 տարուց:

Նարեկ Մովսիսյան (ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Այսինքն՝ նշված ժամկետներից այն կողմ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե կատարել է, օրինակ՝ ոչ մեծ ծանրության արարք, արարքը ավարտված համարվելու օրվանից անցել է 5 տարի ժամանակ, և այդ ընթացքում նա չի կատարել նոր հանցագործություն, ուրեմն արդեն առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

Վաղեմության ժամկետները նաև կարող են ընդհատվել և կասեցվել:

Նարեկ Մովսիսյան - Օրինակ՝ ընդհատվում է այն դեպքում, երբ անձը կատարում է նոր հանցագործություն, տվյալ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերսկսում է նոր հանցագործությունն ավարտված համարելու հաջորդ օրվանից, իսկ վաղեմության ժամկետը կասեցնելու իրավիճակը այն է, երբ անձը խուսափում է քննությունից՝ տվյալ իրավիճակում ժամկետի հաշվարկը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա կողմից մեղայականով ներկայանալու ժամանակ:

Եթե տվյալ հիմքի առկայությամբ գործը ամեն դեպքում հասնում է դատարան, ապա դատարանն արդեն դատական ակտով կամ վճռում է, որ անձը մեղավոր չէ, կամ հաստատում է մեղքը, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է:

Նարեկ Մովսիսյան - Դատավարության ցանկացած փուլում՝ վարույթ նախաձեռնելուց մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, անձը՝ մեղադրյալը, իրավունք ունի, եթե առկա են հետապնդումը բացառող հանգամանքներ, իրավունք ունի օգտվել այդ իրավունքից:

Դատախազը որպես օրինակ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործն է նշում: 17 տարի Վանաձորը ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ Դարբինյանն իր պաշտոնավարման ժամանակ քաղաքի միակ հիվանդանոցի հարակից 85 քառակուսի մետր համայնքապատկան տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել էր, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և օտարման ենթակա չէր։ Նախաքննության փուլում նա դեմ է եղել իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելուն:

Նարեկ Մովսիսյան - Արդեն դատարանում մեղադրյալը միջնորդություն է ներկայացրել, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:  Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և դադարեցրել է նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, բայց նույն դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ անձը կատարել է իրեն վերագրվող արարքները:

Այս հիմքի առկայության դեպքում թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող:

Պաշտոնյաներից մեկն էլ, որի նկատմամբ այս հիմքը կիրառվել է, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է: Ըստ մեղադրանքի՝ նրա որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող «Հաղթանակ» զբոսայգու հողատարածքի 10 հազար քառակուսին համարվել է ոչ զբոսայգու հողատարածք:

Արմեն Մուրադյան (Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ) - Հետագայում ուղղակի վաճառքով 165 միլիոն դրամով օտարվել է ««Գոլդեն փելես» հյուրանոց» ՍՊ ընկերությանը, մինչդեռ հատկանշական է, որ հիշյալ գույքի շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 990 միլիոն դրամը:

Բացի այդ, դատախազի խոսքով, կրկին «Գոլդեն փելեսին» օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու հողատարածքի 17 հազար 770 քմ-ն՝ 281 միլիոն դրամով: Այդ հողատարածքը ևս օտարման ենթակա չէր:

Արմեն Մուրադյան - Նախաքննության ընթացքում Երվանդ Զախարյանի կողմից դիմումներ են հասցեագրվել վարույթն իրականացնող մարմնին, որով վերջինս հայտնել է, որ թեև առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ, չի առարկել, որպեսզի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցվեն՝ նկատի ունենալով, որ ենթադրյալ արարքները կատարվել են 2006 և 2008 թվականներին:

Դատախազը միաժամանակ նշում է, որ այս վարույթը դեռևս նախաքննության փուլում է, որով քննության առարկա է 33 հողամասերի օտարման գործընթացը: Կան նաև նոր նախաձեռնված վարույթներ, որոնք ևս վաղեմության ժամկետ ունեն: Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը: Ըստ իրավապահների՝ նախարար եղած տարիներին Օհանյանը 2008-ին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ օտարել է զորամասի տարածքը: Այս դրվագով թեև վաղեմության ժամկետի խնդիր կա, սակայն Օհանյանը առարկել է, որ այդ հիմքով հետապնդումը դադարեցվի: Նա հայտարարել է՝ պատրաստվում է դատարանում ապացուցել իր անմեղությունը:

Վաղեմության ժամկետն անցնելու պատճառ են դառնում նաև ձգձգվող դատապրոցեսները: Այդ խնդրին Կառավարության փետրվարի 9-ի նիստին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ դա ազդում է դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահության վրա:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ, հետո՝ դատական գործերը։

Թե անհարկի ձգձգվող քանի գործեր կա, հայտնի չէ: Նշենք, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում այն հանցանքների դեպքում, որոնց համար օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է ցմահ ազատազրկում, նաև չի կիրառվում խոշտանգման, ահաբեկչության, էկոցիդի, ցեղասպանության հանցանքի դեպքում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ524
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015