Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո-2022» ցուցահանդեսին: Այդ մասին ասված է քաղաքապետի Ֆեյսբուքի էջում:
«Ծանոթացել եմ «խելացի քաղաքներ»-ի ստեղծման համար առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվության միջոցով հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման»,- նշված է գրառման մեջ: