ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՛նչ դերակատարում ունի Արցախի հարցում, նշեց.
«Համանախագահների հարաբերություններում, ցավոք, կան պրոբլեմներ, սա ամենակարևոր գործոնն է, որ պետք է հաշվի առնել: Ուկրաինայի իրադարձություններից հետո պարզ շփման և իրար հետ աշխատելու խնդիր կա: Կողմերը ընդհանուր առմամբ նաև որոշակի պատրաստակամություն հայտնում են, բայց աշխատանքային մակարդակում տեսնում ենք, որ դրա պրակտիկ պայմանները բարդ են»: