• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված հասարակություն. հանդիպում Շվեյցարիայի հայ համայնքի հետ
Հասարակություն
20:0909 Սեպ, 2022

Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված հասարակություն. հանդիպում Շվեյցարիայի հայ համայնքի հետ

Շվեյցարահայ կառույցների հրավերով Ժնևում այցով գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տիկին Աննա Հակոբյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց, որ Ժնևում հավաքվել են մի մեծ նպատակի շուրջ՝ նպաստելու հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի զարգացմանը:

«Մենք` աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, չափազանց ծանր փորձությունների միջով անցանք և դեռ շարունակում ենք անցնել, բայց, ինչպես սիրում եմ ասել, պետք է մի օր շրջենք պատմության էջը, և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, երբ տա Հայաստանի անունը, պետք է միայն զգա բերկրանք, հպարտություն և ուրախություն: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս նպատակին են ուղղված մեր բոլոր ջանքերը»,– ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ մարդու բարեկեցության, երջանկության, ապահովության համար է այն ծառայությունը, որ օր ու գիշեր կատարում են: Աննա Հակոբյանը նշեց, որ մեր բոլորի ջանքերը պետք է միավորվեն ավելի շատ, քան երբևէ, որովհետև ապագայում բազմաթիվ մարտահրավերներ կան:

«Մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ ես ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ չափով մեղմենք երկու տարի առաջ ունեցած ծանր և ցավոտ կորուստները»,– ասաց Աննա Հակոբյանը:

Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպումը շարունակվեց «Իմ քայլը» հիմնադրամի  փիլիսոփայության և առաքելության ներկայացմամբ: Գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ մարդկանց աջակցելու լավագույն տարբերակը նրանց կրթությունն ապահովելն է, հմտությունները զարգացնելը:

«Մենք կարող ենք նրանց օգնել, որ դառնան անկախ, ինքնաբավ, ուժեղ և ամենօրյա մարտահարավերներն ինքնուրույն հաղթահարող: «Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է իրականացնել ծրագրեր ու նախագծեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը»,– նշեց Մխիթար Հայրապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են նման ծրագրերն առաջնահերթություն հիմնադրամի համար, գործադիր տնօրենը նշեց, որ սույն որոշումը բխում է այն իրողությունից, որ Հայաստանի և հայ ժողովրդի կարևորագույն ռեսուրսը մարդն է՝ իր մտքով, իր կարողություններով, ուստիև «Իմ քայլը» հիմնադրամն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է հենց մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա:

«Մենք փորձում ենք օգտագործել Հայաստանի և սփյուռքի մարդկային ռեսուրսները, որպեսզի օգտակար լինենք հենց նրանց: Մեր նպատակն է մարդկանց ապահովել գիտելիքով և հմտություններով: Հիմնադրամի առաքելությունն է մեր հասարակությանը դարձնել մրցունակ, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ապագայի մարտահրավերներին և պատվով հաղթահարել յուրաքանչյուր փորձություն»,– ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների՝ այս տրամաբանությամբ է «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում ծրագրեր: Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 4 նախաձեռնությունները: «Հորիզոններ» դուալ կրթական, Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և առաջիկայում մեկնարկելիք «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը: Այս և ապագա ծրագրերն ընդգրկելու են հասարակության բոլոր շերտերը:

Ժնևում կայացած հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանի ձևաչափով: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Նրանք շեշտեցին, որ իրենց համար կարևոր են թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Մխիթար Հայրապետյանն էլ, իր հերթին, հավաստիացրեց, որ առաջիկայում նրանց կներկայացվեն «Իմ քայլը» հիմնադրամի՝ նախորդ տարիների գործունեության մանրամասն հաշվետվությունները:

Ներկաները շնորհակալություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի անցած ուղին ու ծրագրերը ներկայացնելու համար։

Միջոցառման արդյունքում հայ համայնքի մի շարք կառույցներ ու անհատներ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցության հայտեր ներկայացրին և հայտարարեցին իրենց կողմից կատարվելիք շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի աջակցության մասին:

Բացի այդ, մի շարք այլ կառույցներ ու անհատներ խոստացան առաջիկայում դիտարկել մասնակցության ու աջակցության հնարավորությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնել իրենց համայնքային հանդիպումների ու միջոցառումների ընթացքում։

 

Դիտումների քանակ115
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Աննա Հակոբյան 16:1108 Սեպ, 2022 Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Աննա Հակոբյան Հասարակություն
  • «Իմ քայլը» հիմնադրամը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ 18:0707 Սեպ, 2022 «Իմ քայլը» հիմնադրամը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ Հասարակություն
  • Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերին աջակցելու համար. Աննա Հակոբյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ 14:0707 Սեպ, 2022 Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերին աջակցելու համար. Աննա Հակոբյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ Հասարակություն
  • Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին 21:3604 Սեպ, 2022 Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին Հասարակություն
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ներկա է եղել «Ձյունե Թագուհին» սառցե շոուին 22:2326 Օգս, 2022 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ներկա է եղել «Ձյունե Թագուհին» սառցե շոուին Հասարակություն
  • Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ 19:1323 Օգս, 2022 Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ավան Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը 14:0331 Օգս, 2026
  • Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան 13:5431 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր 13:4331 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 13:3731 Օգս, 2026
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի 13:3331 Օգս, 2026
  • Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու 13:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանին 13:2131 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:2031 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 13:0731 Օգս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում 13:0631 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր 13:0231 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Բիշքեկում է. սպասվում են հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ 13:0031 Օգս, 2026
  • Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 12:5731 Օգս, 2026
  • Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5231 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով 12:4431 Օգս, 2026
  • Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ 12:3431 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը 12:2431 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շատացել են 12:1331 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ 11:5431 Օգս, 2026
  • Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին 11:3131 Օգս, 2026
  • Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ Փաշինյան 11:2331 Օգս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները 11:0331 Օգս, 2026
  • Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին 10:4331 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ 10:3931 Օգս, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Ժապարովին 10:2831 Օգս, 2026
  • Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել 10:2231 Օգս, 2026
  • Դեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերը 10:2031 Օգս, 2026
  • ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու 10:1331 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Պրոցեսը դյուրացվել է. քաղաքացիության դիմումներն ընդունվում են առցանց 10:0031 Օգս, 2026
  • Ջրալցումներ, անձրևաջրերում արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ․ հորդառատ անձրևի հետևանքները Երևանում 09:4931 Օգս, 2026
  • Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել 09:2531 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0131 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015