• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին. «Հարևաններ» Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից... 20:43
Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ փոխանակվեցին Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ... 20:12
Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:3805 Սեպ, 2022

Ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Պետական այրեր,

Արտակարգ իրավիճակների նախարարության, Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է:

Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում, պետական համակարգում, ամենուր, մի քանի անգամ եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա, և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:

Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք, մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ, և այդ աշխատավարձը հինգ, վեց, յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած նախնական չափորոշչին:

Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիկանությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը:

Հարգելի ներկաներ,

Կրկին շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի, թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է, երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք:

Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների:

Այնուհետև Կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:

Դիտումների քանակ507
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձել է ԻՆՍԱՐԱԳ-ի լիիրավ անդամ. Արմեն Փամբուխչյան 21:4604 Սեպ, 2022 ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձել է ԻՆՍԱՐԱԳ-ի լիիրավ անդամ. Արմեն Փամբուխչյան Հասարակություն
  • ԱԻՆ աշխատակցի օրվա տոնական տրամադրությունն ապահովել է ԱԻՆ փողային նվագախումբը 21:0904 Սեպ, 2022 ԱԻՆ աշխատակցի օրվա տոնական տրամադրությունն ապահովել է ԱԻՆ փողային նվագախումբը Հասարակություն
  • Կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը. Արմեն Փամբուխչյան 10:4904 Սեպ, 2022 Կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը. Արմեն Փամբուխչյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Գևորգ Պապոյանի հետ 22:0502 Սեպ, 2026
  • Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան 21:5102 Սեպ, 2026
  • Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան 21:3802 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 2. 2026 21:1502 Սեպ, 2026
  • Պատգամավորները Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն 21:1202 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ն բացում է շուկան հայկական ապրանքների առաջ․ Բյուսելի նոր որոշումը | 02.09.2026 21:0002 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5502 Սեպ, 2026
  • Ռուբիոն հայտնել է ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի նպատակը 20:4802 Սեպ, 2026
  • Ոստիկանները բնակարանային գողության մեջ կասկածվողներին ձերբակալել են հանցափաստով 20:4302 Սեպ, 2026
  • Թրամփը Սպիտակ տանը տասնյակ հանրապետականների կհրավիրի ընթրիքի. ԶԼՄ-ներ 20:3702 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա 20:3102 Սեպ, 2026
  • Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո 20:2602 Սեպ, 2026
  • Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ 20:2102 Սեպ, 2026
  • ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին 20:1702 Սեպ, 2026
  • Բրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FT 20:1202 Սեպ, 2026
  • Նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանի օգտին ապատեղեկատվական արշավ է եղել. META 20:0602 Սեպ, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 20:0002 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ 19:5502 Սեպ, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից միլիարդավոր եվրո է խնդրում օդային պաշտպանության համար 19:4902 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:4202 Սեպ, 2026
  • Զորամասից՝ սահմանային անցակետ ու դպրոց. ՄԻՊ-ի տավուշյան այցը 19:3602 Սեպ, 2026
  • Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան 19:2902 Սեպ, 2026
  • Ճապոնիայում սովորելու հնարավորություն 19:2202 Սեպ, 2026
  • Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 19:1302 Սեպ, 2026
  • COP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆ 19:0802 Սեպ, 2026
  • Հասմիկ Ավետիսյանը հրավիրում է դիմակահանդեսի 19:0202 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | META-ն բացահայտել է՝ ինչպես է Կրեմլը փորձել միջամտել Հայաստանի ընտրություններին 19:0002 Սեպ, 2026
  • Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ 18:5602 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 18:5102 Սեպ, 2026
  • Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրը կառուցվել է. վարչապետ 18:4802 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ Սամվել Գրիգորյանին 18:4202 Սեպ, 2026
  • Վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են 18:3602 Սեպ, 2026
  • Զբաղվածության ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար 18:3202 Սեպ, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ 18:2302 Սեպ, 2026
  • Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել 18:1802 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում. Վահագն Խաչատուրյան 18:1702 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին 18:1202 Սեպ, 2026
  • Հաստատվել է Tour of Armenia հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը 18:0602 Սեպ, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը 17:5902 Սեպ, 2026
  • Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան 17:5302 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 17:5002 Սեպ, 2026
  • Ռազմական գործողությունների սրացում Իրանում 17:4402 Սեպ, 2026
  • ԵՄ-ում երկու տարով կկասեցվեն մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար 17:3902 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:3302 Սեպ, 2026
  • Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին 17:2802 Սեպ, 2026
  • Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը 17:2302 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը 17:1702 Սեպ, 2026
  • Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան 17:1102 Սեպ, 2026
  • Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան 17:0602 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:0102 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 |Oրենքի ընդունմամբ ստացվում է, որ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից.Փաշինյանը՝ Պուտինին 17:0002 Սեպ, 2026
  • Սյունիքում ԱԳՄԱՆ-ի ներկայացուցիչները, Դեյվիդ Ալենը, Ջոն Ասքոնասը և AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչները քննարկել են ԹՐԻՓՓ ծրագիրը 16:5602 Սեպ, 2026
  • Նոր գյուղտեխնիկա՝ Թումանյան համայնքին 16:4102 Սեպ, 2026
  • Կալասը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին 16:3202 Սեպ, 2026
  • Հանրապետությունում նվազել է ՃՏՊ-ներից զոհերի թիվը․ ՆԳՆ-ն շարունակում է միջոցառումները 16:2302 Սեպ, 2026
  • Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:1702 Սեպ, 2026
  • Խաղաղ պայմաններում հայ-ռուսական հարաբերությանը թարմ հայացքով պետք է նայել. Փաշինյանը՝ Պուտինին 16:1402 Սեպ, 2026
  • Հունգարիան խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները 16:0502 Սեպ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից Սանահին կայարանում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:5702 Սեպ, 2026
  • HAY-AT JAZZ-ի մարզային շրջագայությունն ու վերադարձը Գյումրի 15:4802 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր 15:3702 Սեպ, 2026
  • ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը 15:2602 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ 15:2002 Սեպ, 2026
  • Վարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում 15:1202 Սեպ, 2026
  • Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ 15:0302 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | ԱԲ մուտքով աշխատաշուկան փոխվելու է, պետք է կարողանանք ճկուն լինել. վարչապետ 15:0002 Սեպ, 2026
  • Եվրոպան աջակցում է Ռուսաստանի դեմ Գերմանիայի ձեռնարկվող միջոցառումներին 14:5002 Սեպ, 2026
  • Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած 14:3902 Սեպ, 2026
  • Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է 14:3102 Սեպ, 2026
  • Եթե Հայաստանը Գյումրու ռազմաբազայի կարիքը չունի, այն կարող ենք դուրս բերել թեկուզ վաղը. Պուտին 14:2402 Սեպ, 2026
  • ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան 14:1102 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 14:0902 Սեպ, 2026
  • Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի 14:0002 Սեպ, 2026
  • Ասֆալտ՝ գրունտի փոխարեն. նորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան ճանապարհը 13:4802 Սեպ, 2026
  • Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում 13:3602 Սեպ, 2026
  • Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան 13:2702 Սեպ, 2026
  • Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ 13:2402 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել 13:1402 Սեպ, 2026
  • Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 13:0402 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Առանց շտապելու կանցնենք բոլոր կետերով. Պուտինը՝ Փաշինյանի հետ առաջիկա քննարկման մասին 13:0002 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսել 12:5202 Սեպ, 2026
  • Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում 12:3902 Սեպ, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2026-ի 6 ամսում 5 մլրդ 44 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:2702 Սեպ, 2026
  • Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում 12:1502 Սեպ, 2026
  • Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ 12:0502 Սեպ, 2026
  • ԱՄԷ են արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին 12:0002 Սեպ, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Մոսկվայում 11:5202 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից 11:4302 Սեպ, 2026
  • Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ 11:3302 Սեպ, 2026
  • Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է 11:2802 Սեպ, 2026
  • Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ 11:1502 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ 11:0202 Սեպ, 2026
  • Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ 10:3802 Սեպ, 2026
  • Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին 10:2902 Սեպ, 2026
  • Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1302 Սեպ, 2026
  • Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա 10:0802 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյան-Պուտին կառուցողական խոսակցությունը կշարունակվի Մոսկվայում | 02.09.2026 10:0002 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է 09:5802 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 09:1202 Սեպ, 2026
  • Մարշալ Մանիշ Կումար Գուպտային ներկայացվել է Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունը 09:0602 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015