Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թ. հենց այս օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախության գործընթացի սկիզբը:
Այս հիմնարար փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: