Կիևը ցանկանում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնել առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է Politico-ն։
Դիմելով ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը` նա նշել է, որ հետագայում դա շատ ավելի բարդ կլինի։ «Հաջորդ շաբաթները վճռորոշ են»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:
Միաժամանակ նշվում է, որ Ուկրաինայի արևելյան շրջանները հրաժարվում են վերադառնալ Կիևի վերահսկողության տակ: Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները դա բացառում են և նախատեսում են Ռուսաստանի կազմում տարածաշրջանների ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Դոնեցկի տեղեկատվության առաջին փոխնախարարն էլ խոստացել է, որ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունից ամբողջությամբ կազատվի մինչև այս տարվա օգոստոսի վերջ։