Դատարանն այսօր հետազոտել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի կաշառքի գործով առկա փաստաթղթերը:
Դրանցից մեկն, ըստ պաշտպանական կողմի, պատշաճ թարգմանված չէ, հետևաբար այն չի կարող օգտագործել վարույթն իրականացնող մարմինը։
Պաշտպանները միջնորդել են փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ ներգրավել, որի մասնակցությունը դատարանը կապահովի հաջորդ նիստին: Այնուհետև դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է Արմեն Գևորգյանին՝ հուլիսի 9-13-ը մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։
Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 19-ին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան