Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունիսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հերթական շրջայցն են իրականացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում նրանք ստուգել են Սիսիան քաղաքի 43-ամյա բնակչի մոտ 12 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի խոշոր բեռնատարը:
Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: