Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։
Միջոցառումներն այսօր իրականացվել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի 1340 հա տարածքում:
Աշխատանքների ընթացքին հետևել է անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է.
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։