Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը անհրաժեշտ չի համարում ՆԱՏՕ-ի նման ռազմական բլոկ ստեղծել Ասիայում։
«Մենք այլ պատմություն ունենք. Եվրոպայում ՆԱՏՕ-ն հայտնվեց Վարշավայի պայմանագրին հավասար: Խորհրդային Միության փլուզումից հետո դաշինքը շարունակեց գոյություն ունենալ և այժմ դե ֆակտո դիմակայում է Ռուսաստանի ենթադրյալ սպառնալիքին»,- ճապոնական Nikkei ամսագրի հետ հարցազրույցում ասել է Լի Սյեն Լունը:
«Ասիայում շատ երկրներ լավ հարաբերություններ են պահպանում Չինաստանի և ԱՄՆ-ի հետ: Որոշ երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Վաշինգտոնի դաշնակիցներն են, իսկ մյուսները, օրինակ՝ Սինգապուրը, գործընկեր են Ամերիկայի հետ»,- ասել է վարչապետը: Սակայն, ըստ նրա, «նույնիսկ լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, իրենք գիտակցում են Չինաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը: «Ուստի մեզ համար ընդունելի չէ, երբ մի դաշինքը հակասության մեջ է մյուսի հետ,- ընդգծել է կառավարության ղեկավարը։