ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ:
.jpg)
Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։
.jpg)
.jpg)
.jpg)