• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանի հետ Հարցազրույց Տեր Գուսան Ծայրագույն... 21:50
Գիտությունից դեպի հերոսություն․ արբանյակ ստեղծողի պատմությունը Գիտությունից դեպի հերոսություն․ արբանյակ... 19:38
Իրանի արտաքին թշնամիները ճնշում են գործադրում. Փեզեշքիան. «Հարևաններ» Իրանի արտաքին թշնամիները ճնշում... 18:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ֆիննական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի. նախարարն ընդունել է դեսպանին
Հասարակություն
19:2525 Ապր, 2022

Ֆիննական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի. նախարարն ընդունել է դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր: Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆինական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը` հետաքրքրության արժանի:

Ընդգծելով, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, դեսպանը փաստել է, որ ֆինական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում մի շարք զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի` Ֆինլանդիայի ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հայկական կողմն առաջարկել է փոխհամագործակցության ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում, մասնավորապես՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման, մանկավարժական կրթության բնագավառում համատեղ հետազոտական ծրագրեր:

Նախարարը նշել է, որ կրթության համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, ոլորտին առաջնային տեղ է տրված Կառավարության ծրագրում:

«Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում: Այդ ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է»,- նշել է Վահրամ Դումանյանը և տեղեկացրել, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են նոր գույքով և առարկայական լաբորատորիաներով` ԲՏՃՄ (STEM) առարկաների ուսուցման որակի բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ֆինական կրթության փորձի գործնական օրինակներ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում այժմ ընթացող հանրակրթական բարեփոխումների համատեքստում ֆինական փորձը կարող է դիտարկվել Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման շրջանակում: Նա նաև առաջարկել է իրականացնել փոխհամագործակցության ծրագրեր գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

Դիտումների քանակ24
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը. Թուրքիայի ՊՆ 16:2608 Հնվ, 2026
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ 16:1308 Հնվ, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատվեց 16:1108 Հնվ, 2026
  • Ուկրաինայում Արևմուտքի երկրների զինված ուժերը կդիտարկվեն որպես օրինական թիրախներ. Զախարովա 16:0208 Հնվ, 2026
  • ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական կոչումներ է հանձնել 15:5608 Հնվ, 2026
  • ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. քրեական վարույթն ուղարկվել է դատարան 15:4308 Հնվ, 2026
  • Հալեպի հայաբնակ թաղամասերում արկեր են պայթել. կան նյութական վնասներ 15:2808 Հնվ, 2026
  • Ռուբիոն Դանիայի իշխանությունների հետ կքննարկի Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը 15:1508 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 15:0208 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները. վարչապետը՝ հոսանքազրկումների մասին 15:0008 Հնվ, 2026
  • Հայաստանը և Ադրբեջանը ապրանքախմբերի նախնական ցանկեր են փոխանակել, դեռևս ուսումնասիրության պրոցես է. Փաշինյան 14:3408 Հնվ, 2026
  • Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից 14:2108 Հնվ, 2026
  • Գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը 14:1308 Հնվ, 2026
  • Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը. Փաշինյան 14:0808 Հնվ, 2026
  • Փաշինյանը՝ Կառավարության ղեկավարին սպասարկող մեքենայի պետհամարանիշի փոփոխության մասին 13:5308 Հնվ, 2026
  • National Geographic-ը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե 13:4808 Հնվ, 2026
  • Բացի հոգնությունից, նրանց ուրիշ ոչ մի բան չի սպասվում. վարչապետը՝ սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքների մասին 13:4608 Հնվ, 2026
  • Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ. Փաշինյան 13:2908 Հնվ, 2026
  • Մթնոլորտային օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով․ ՇՄՆ 13:2608 Հնվ, 2026
  • ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել. վարչապետ 13:2008 Հնվ, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 13:1408 Հնվ, 2026
  • Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյանը՝ ռազմավարական ծրագրի մասին 13:0908 Հնվ, 2026
  • Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել նպաստել Վենեսուելայում ազգային ներառական երկխոսությանը 13:0108 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՆԱ-ի աճ և նոր դոկտրին․ Փաշինյանը՝ տնտեսական վերափոխման մասին | 08.01.2026 13:0008 Հնվ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4908 Հնվ, 2026
  • Կառավարության 2026 թ. առաջին նիստին ընդառաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 12:4808 Հնվ, 2026
  • Դեկտեմբերին ունեցել ենք 139,933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է. Պապոյան 12:4508 Հնվ, 2026
  • Ինձ դուր եկավ Կոլումբիայի նախագահի հետ զրույցի տոնայնությունը. Թրամփը խոսել է Գուստավո Պետրոյի հետ 12:4108 Հնվ, 2026
  • 2026-ի 1-ին շաբաթում Հայաստանում գրիպի և ՍՇՎ-ների հիվանդացության նվազում է արձանագրվել 12:3308 Հնվ, 2026
  • ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը 12:2408 Հնվ, 2026
  • Պարեկները 66-ամյա տղամարդու մեքենայում 603 կգ սիգ են հայտնաբերել 12:1108 Հնվ, 2026
  • Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել 12:0308 Հնվ, 2026
  • ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք 11:4708 Հնվ, 2026
  • «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով 11:3308 Հնվ, 2026
  • Իրանում բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնվում է 11:1908 Հնվ, 2026
  • 2026 թվականի վարժական հավաքների ժամկետները հայտնի են 11:0108 Հնվ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0008 Հնվ, 2026
  • Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին 10:5408 Հնվ, 2026
  • Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը 10:4708 Հնվ, 2026
  • Շրջանավարտների համար սկսվում է պետական ավարտական քննությունների առաջին շրջափուլը. ինչ խնդրանքներ է ստանում նախարարը 10:1308 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Իրանում հնչող սադրիչ կոչերը կարող են հանգեցնել լարվածության խորացման. իրանագետ 10:0008 Հնվ, 2026
  • Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. վարչապետ 09:4708 Հնվ, 2026
  • 636 քաղաքացի հետ կստանա 2025-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը. ցանկը կհրապարակվի 09:3008 Հնվ, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որոշ տարածաշրջաններում մերկասառույց է 09:0808 Հնվ, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 169 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5508 Հնվ, 2026
  • Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2508 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 07:5908 Հնվ, 2026
  • Ալտի նվիրատվություն՝ Ազգային ֆիլհարմոնիկին 01:0008 Հնվ, 2026
  • «Կատվի տունը» մուլտֆիլմի հայկական բեմականացումը 00:3908 Հնվ, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի. հասցեներ 00:2308 Հնվ, 2026
  • Հաղթանակներ կերտող դպրոցը 60 տարեկան է 00:0108 Հնվ, 2026
  • Դասերը նորից 8:30 չեն սկսվի, բուհերը մոտ ապագայում կդառնան անվճար. ԿԳՄՍ նախարարն ամփոփել է 2025-ը 23:4507 Հնվ, 2026
  • «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի փաթեթը ներկայացվել է հաստատման. ԿԳՄՍ նախարար 23:1807 Հնվ, 2026
  • Հալեպում լարվածությունը պահպանվում է 23:0007 Հնվ, 2026
  • Ընդունելության շարունակական դինամիկա ՄԿՈՒ ոլորտում, 50 հազար դրամ կրթաթոշակ գերակա ուղղություններով 22:5107 Հնվ, 2026
  • Հունվարի 8-ի եղանակային կանխատեսումները 22:4807 Հնվ, 2026
  • Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կազմում են ուսուցիչների շուրջ 31%-ը 22:3607 Հնվ, 2026
  • Պետությունը քաղաքացուն մի տվյալը 1 անգամ պիտի հարցնի, և հակառակը. վարչապետը՝ թվայնացման մասին 22:2207 Հնվ, 2026
  • Բարձրագույն կրթության ոլորտ. 70 հազար դրամ կրթաթոշակ գերակա ուղղություններով 22:0607 Հնվ, 2026
  • Աչաջուր գյուղում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր 21:5507 Հնվ, 2026
  • Հարցազրույց Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանի հետ 21:5007 Հնվ, 2026
  • Տեխնոլոգիական և ստեղծարար կրթություն՝ ավագ դպրոցականներին 21:4207 Հնվ, 2026
  • Օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ. Անդրեասյան 21:2607 Հնվ, 2026
  • Բժիշկները ոտքի են կանգնեցրել 76-ամյա կնոջը. եզակի վիրահատություն 21:1507 Հնվ, 2026
  • Ավարտվել են Այրում 35կՎ օդային գծի վթարավերականգնողական աշխատանքները. ՀԷՑ 21:0807 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայր Գուսանի վճռական քայլով վերահաստատվում է ճշմարտությունը.ՀԱԵ բարենորոգման խորհուրդ 21:0007 Հնվ, 2026
  • Դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը 2026 թվականի համար հաստատված է ավելի քան 131 միլիարդ դրամ. ԿԳՄՍ նախարար 20:5707 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը 20:5307 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն կմեղմացնի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները. CNBC 20:5107 Հնվ, 2026
  • Յունուար 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Հնվ, 2026
  • Մանկապարտեզներում այսօր սովորում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխաներ. Անդրեասյան 20:4107 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն միշտ կլինի ՆԱՏՕ-ի կողքին. Թրամփ 20:3007 Հնվ, 2026
  • Արդեն իսկ ունենք ավարտված ավելի քան 100 դպրոց, 280 մանկապարտեզ և նախակրթարան. ԿԳՄՍ նախարար 20:2107 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.01.2026 20:1207 Հնվ, 2026
  • Քաղաքական կարգախոսները շեղում են Իրանի ցույցերի ընթացքը. փորձագետ 20:0007 Հնվ, 2026
  • Մի շարք շրջաններում մերկասառույց է 19:4907 Հնվ, 2026
  • Սիրիական բանակը պարետային ժամ է սահմանել Հալեպի քրդական երկու թաղամասում. SANA 19:3607 Հնվ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 19:2607 Հնվ, 2026
  • Ուկրաինան չի խուսափում բարդ հարցերից. Զելենսկի 19:2407 Հնվ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ 19:1307 Հնվ, 2026
  • Երեխայի բրոնխիալ ասթմայի վաղ ախտորոշում՝ նաև Գավառի ԲԿ-ում 19:0307 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | 36 զոհ՝ 10 օրվա ընթացքում. Իրանում բողոքի ալիքը ուժգնանում է | 07.01.2026 19:0007 Հնվ, 2026
  • Ամերիկյան զորքը կալանել է ևս մեկ նավթային լցանավ. Fox News 18:5207 Հնվ, 2026
  • Քննարկվել է Արդարադատության նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը 18:4107 Հնվ, 2026
  • Գերժամանակակից մեքենաներ, կանչերի գրանցման նոր համակարգ. վարչապետի շրջայցը «Շտապբուժօգնություն»-ում 18:2807 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 7. 2026 18:2007 Հնվ, 2026
  • Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով 18:1307 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակը չէ. Աբբաս Արաղչի 18:0507 Հնվ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոխցիկները արձանագրել են լուսան 17:5707 Հնվ, 2026
  • Մերցը չի բացառել Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին 17:4607 Հնվ, 2026
  • Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու խորհրդի նիստին. ՀԱԵ Բարենորոգման խորհուրդ 17:3707 Հնվ, 2026
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 17:2907 Հնվ, 2026
  • Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի 17:2107 Հնվ, 2026
  • Նոր Սահմանադրության վերաբերյալ OdaTV-ում տարածված տեղեկությունները կեղծ են. Արդարադատության նախարարություն 17:1207 Հնվ, 2026
  • Մեկնարկել է ձմեռային զորակոչը. Սուրեն Պապիկյան 17:1107 Հնվ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 17:0307 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Թվայնացված «1-03»՝ պլանշետներով գրանցում, նույնականացում. մանրամասներ | 07.01.2026 17:0007 Հնվ, 2026
  • Անտառային թափոնից՝ արժեք 16:5207 Հնվ, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, գրանցվել է 11651 այց. Ավանեսյան 16:4807 Հնվ, 2026
  • Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ 16:3507 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015