ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հրազդանի կիրճի տարածքի մաքրության աշխատանքներից` կից նշելով.
«Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով և հոգ ես տանում` անկախ նրանից, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում:
Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ:
Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Նման նախաձեռնությունները քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ են իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին»։


