Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» որոշման նախագծին:
Որոշման համաձայն՝ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար (թվով 320 ծառայող) նախատեսված է երկու տեսակի ամենօրյա համազգեստի լրակազմ՝ քողարկող և մուգ կանաչ համազգեստներ: Նախատեսվում է գործածությունից հանել քողարկող համազգեստը, ինչը պայմանավորված է համազգեստի թվային պատկերով՝ նկատի ունենալով, որ այդ տեսակի համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում:
Ինչ վերաբերում է կարճաթև շապիկների ձեռքբերմանը, ապա 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով մեկ շապիկի համար արդեն իսկ նախատեսվել են ֆինանսական միջոցներ, իսկ երկրորդի ձեռքբերումը հնարավոր է փիրուզագույն ամենօրյա համազգեստի ժամկետների երկարացման հաշվին:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Հայաստանի կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու Կառավարության որոշման նախագիծ:
Նախագիծի ընդունմամբ տարեկան կտնտեսվի մոտ 60 միլիոն դրամ: