Մ-3 միջպետական ավտոճանապարհի 11.4 կմ-ին` Սևջուր գետի վրա գտնվող վթարային կամրջի վերանորոգման հարցը, որն ընդգրկվել է հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքների ցանկում, արդեն ընթացքի մեջ է:
Այս պահին նախագծման աշխատանքների մրցույթով հաղթող ճանաչված ընկերության կողմից կատարվում են նախագծման աշխատանքներ։
Մասնավորապես, իրականացվում են ընդերքի երկրաբանական հետազոտման և այլ աշխատանքներ: