ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը: Եզրափակիչ խաղերին կմասնակցեն նաև Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության դպրոցական թիմերը:
Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները մայիսի 18-ին կմեկնարկեն Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում: