Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախորդ տարվա պես, այս տարի էլ ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը և դրա ձեռքբերումն ապրիլի 24-ին: Նախապատրաստական բոլոր աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 23-ը, ջահերով երթից հետո նորից մաքրություն և վերջնական կանաչապատման, հարդարման աշխատանքները»,- ասաց Արեյանը:
Կամո Արեյանը նաև տեղեկացրեց, որ Բրազիլիայի հրապարակից կապահովվի մարդկանց տեղափոխումը: Մետրոպոլիտենը կաշխատի մինչ ժամը 01:00-ն:
«Քաղաքապետարանի կողմից նախապատրաստական բոլոր աշխատանքները հավուր պատշաճի կիրականացվեն»,- ասաց նա: