Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանրային քննարկման է ներկայացվել բացօթյա առևտուրը կասեցնելու հարցը:
Նման առաջարկի հիմք են հանդիսացել քաղաքի փողոցներում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրությունները:
Քննարկմանը ներկա բացօթյա առևտրով զբաղվողները դժգոհել են որոշումից, սակայն փոխքաղաքապետը հակադարձել է.
«Նրանց ոչ թե աշխատանքից զրկում են, այլ ավելի լավ պայմաններով աշխատատեղ են առաջարկում»:
Հեղինակ` Քրիստինա Մկրտչյան