Աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ վարչապետը. օրակարգում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Փաշինյանին ուղերձ է հղել Չինաստանի վարչապետը:
ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին:
75 տարեկանում մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդից կամ ինքնալուծարել ՄԱԿ-ը:
Եվրոպայից վտարվել են տասնյակ ռուս դիվանագետներ:
Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ՝ Կիևի վիրավորական հայտարարությունների պատճառով:
Եվրամիությունը կհրաժարվի ռուսական ածխից և կփակի սահմանները փոխադրողների համար:
Գլենդելի նոր քաղաքապետը Արտաշես Քասախյանն է:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 16 նոր դեպք, առողջացել է 23 մարդ, մահ չունենք: