• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:5104 Ապր, 2022

Զելենսկին ելույթ է ունեցել «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը

ԱՄՆ-Ը ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԻԵՎԻՆ

Վաշինգտոնն այդպես էլ չի համաձայնել անվտանգության այնպիսի երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, որոնք ցանկանում էր Կիևը՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք դեռևս ոչ մի երկրից դրանք չենք ստացել»,- նշել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կիևը պնդում է՝ անվտանգության երաշխիքները ենթադրում են Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամություն։ Նախագահը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին ռազմական ինքնաթիռներ չեն տրամադրի։

«Դրանք մեզ շատ կօգնեին: Ռուսաստանը առավելություն չէր ունենա երկնքում։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներն ասում են, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող այս պատերազմի մաս լինել», - ընդգծել է Զելենսկին։

Նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել՝ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչները մոտ են պայմանավորվածություններ ձեռք բերելուն, այդ թվում՝ երկրի ոչ միջուկային, ոչ դաշինքային և չեզոք կարգավիճակի հարցերում։ Նա միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Կիևն անդամակցելու է ԵՄ-ին։

Բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի նախագիծը դեռ պատրաստ չէ՝ դրանք երկու երկրի ղեկավարներին ներկայացնելու համար։ «Ուկրաինան, այնուհանդերձ, ավելի իրատեսական մոտեցում է ցուցաբերում երկրի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի հարցում»,- եզրափակել է պաշտոնյան։

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է

Ռուսաստանը մեծ հաճույքով կշարունակի Ուկրաինայի հետ բանակցությունները Բելառուսում, սակայն, Կիևը դեմ է դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը շեշտել է Ուկրաինայի հետ ընդհանուր դիրքորոշումներ գտնելու կարևորությունը՝ անկախ բանակցությունների անցկացման վայրից։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցները մեծապես ազդել են դոլարի և եվրոյի հեղինակության վրա։

«Ավելի շատ երկրներ են անցնում ազգային արժույթների»,- ասել է նա և հավելել՝ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը հետագայում կտարածվի Ռուսաստանից արտահանվող այլ ապրանքների վրա։
Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ Ուկրաինայի ապառազմականացումը շարունակվում է, երկրի ռազմական ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է։ Նա հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների բոլոր նպատակները կյանքի կկոչվեն։ «Ռուսաստանում հիշում են, որ Ուկրաինայի ներկայացուցիչները կարող են չկատարել պայմանավորվածությունները, հետևաբար համապատասխան քայլեր են ձեռնարկում»,- ընդգծել է Պեսկովը։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳՐԵՄՄԻԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Ուկրաինայի նախագահը նաև տեսակապի միջոցով ելույթ է ունեցել «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների պատճառով ուկրաինացի երաժիշտները ստիպված են սմոքինգի փոխարեն զրահաբաճկոններ կրել։

«Աջակցեք մեզ ինչով կարող եք: Բայց մի՛ լռեք։ Եվ այդժամ խաղաղություն կհաստատվի»,- նշել է նա:

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԲՈՒՉԱՆ ԴԵՌ ՄԱՐՏԻ 30-ԻՆ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերթական սադրանք է անվանել Կիևի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության համար ռուսական կողմին մեղադրելը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ռուս զինվորականները լքել են Բուչան դեռ մարտի 30-ին։

Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանը պահանջել է ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։

Նախօրեին Ուկրաինայի իշխանությունները և մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություններ են տարածել Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին։

ԴԱՎԻԹ ԶԱԼԿԱԼԻԱՆԻՆ՝ ԱՄՆ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին դադարեցնում է պաշտոնավարումը։ Նախարարի պաշտոնում նշանակվել է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

«Դավիթ Զալկալիանին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,- հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։


ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ

Վիեննայում բանակցությունների կողմերը մոտ են 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ համաձայնության գալուն։ Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Վերջինիս խոսքով՝ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկները․ «Այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է», - հավելել է նա։

Գուտերեշն, իր հերթին, կարևորել է Ավստրիայիում ընթացող բանակցությունները և հույս հայտնել, որ կողմերը հնարավորինս շուտ համաձայնության կգան։

Նշվում է, որ կողմերը ավելի քան երբևէ մոտ են համաձայնագրի կնքմանը, սակայն առկա են որոշ առանցքային հարցեր, որոնց հետ կապված կողմերը պետք է քաղաքական որոշումներ կայացնեն։


ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է

Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, նա ստացել է ընտրողների ձայների մոտ 60 տոկոսը: «Ինձ հաջողվեց անել այն, ինչ Սերբիայում ոչ ոք երբևէ չէր կարողացել անել՝ երկու անգամ հաղթել եմ առաջին փուլում»,- ասել է Վուչիչը։
Նա հայտարարել է նաև, որ պատրաստվում է շարունակել չեզոքություն պահպանել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, որևէ ռազմական դաշինքի չի անդամակցի և բարեկամական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի հետ։


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ

Հունգարիայում էլ խորհրդարանական ընտրություններ են անցել, որոնցում չորրորդ անգամ անընդմեջ և մեծ աառավելությամբ հաղթել է ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի Ֆիդեշ կուսակցությունը՝ ստանալով ձայների մոտ 54.5%, իսկ ընդդիմադիր 6 կուսակցությունների կոալիցիան՝ 34%։ Նոր խորհրդարանում Ֆիդեշը կունենա 199 տեղերից 135-ը:

«Մենք այնպիսի մեծ հաղթանակ տարանք, որ այն կարելի է տեսնել նույնիսկ լուսնից, և, իհարկե, Բրյուսելից»,- հայտարարել է նա։ Խոսելով Եվրամիության, միջազգային լրատվամիջոցների և Ուկրաինայի նախագահի մասին՝ Օրբանն ընդգծել է՝ մեր երկիրը դեռ երբեք այսքան շատ հակառակորդներ չէր ունեցել։


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը դադարեցնում է պաշտոնավարումը, սակայն կշարունակի կատարել երկրի ղեկավարի լիազորությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։

Ապրիլի 3-ին Պակիստանի նախագահը նախարարների կաբինետի ղեկավարի առաջարկով ցրել է խորհրդարանը այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Քասիմ Սուրին մերժել է ընդդիմության առաջարկը՝ քվեարկության դնելու Իմրան Խանին անվստահության քվե հայտնելու հարցը՝ նման քվեարկությունը անվանելով հակասահմանադրական։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015