• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մթնոլորտը Գագիկ Սուրենյանի հետ. Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը Հայաստանում Մթնոլորտը Գագիկ Սուրենյանի հետ.... 17:37
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության... 13:40
ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի... 13:01
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:2202 Ապր, 2022

Ուկրաինայում կգործի յոթ մարդասիրական միջանցք․ Վերեշչուկ

ԿԳՈՐԾԻ ՅՈԹ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով յոթ մարդասիրական միջանցք գործարկելու մասին:

Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ միջանցքներ կգործեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Լուգանսկի քաղաքներից և Նիժնեե գյուղից։ Նախօրեին պաշտոնյան հայտնել էր, որ մարդասիրական միջանցքներով տարհանվել է 6200-ից ավելի մարդ։

Մարիուպոլից գնացքով Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք է ժամանել ավելի քան 400 բնակիչ, որոնց գրեթե կեսը՝ երեխաներ։ Ռուսական կողմի տվյալով՝ նախօրեին Ուկրաինայի վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 16000 մարդ։


ԵՄ-Ն ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, սակայն դրանք չեն տարածվի էներգետիկ ոլորտի վրա՝ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Մենք, նախևառաջ՝ ցանկանում ենք սահմանափակել արդեն կիրառված պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը»,- պարզաբանել է նա։

Ջենտիլոնիի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գինը ԵՄ երկրները պետք է վճարեն միասին։ Նա կարծիք է հայտնել, որ եվրոպական տնտեսության աճը կդանդաղի, բայց ռեցեսիա տեղի չի ունենա։ «Հուսով եմ՝ 2022 թվականին կկարողանանք պահպանել տնտեսական կայուն աճը»,- հավելել է Եվրահանձնակատարը։

Սա Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների 5-րդ փաթեթն է։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈԽԿԱՆՑԼԵՐԸ ԴԵՄ Է ԿԻԵՎԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերի նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը:

«Մենք փորձում ենք այնպիսի անխոհեմ քայլեր չանել, որոնք կարող են Գերմանիան Ռուսաստանի համար թիրախ դարձնել»,- հայտարարել է պաշտոնյան։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար է հասկանալ հարցի նման ձևակերպումը։

Փոխկանցլերը հայտնել է, որ մտադիր են հաջորդ շաբաթ ներկայացնելու օրինագծերի փաթեթ, որը կոչված է նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործման հաշվին:

«ՇԱՆՏԱԺ». ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՌԴ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու՝ Մոսկվայի պահանջը որակել է շանտաժ՝ հայտարարելով՝ Վարշավան դրան կուլ չի գնա:
Նա կոչ է արել Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներին և մյուս ղեկավարներին՝ չենթարկվելու այդ որոշմանը։

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել, ինչի մասին վկայում է ռուբլու դիրքերի ամրապնդումը։

Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին: «Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի դիմաց վճարումներ կատարելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։


ՊԵԿԻՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՉԺՀ ԱԳՆ
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի առևտրային հարաբերությունների վրա, նույնիսկ Եվրոպան է գործակցում Ռուսաստանի հետ, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լուտունը։

«Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ»,- շեշտել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանը միտումնավոր ոչինչ չի անում՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների սահմանված պատժամիջոցները: Վան Լուտունի խոսքով՝ Պեկինը դեմ է բոլոր պատժամիջոցներին:


ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է՝ արդյոք վերջինս կմեկնի՞ Կիև:

«Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:

Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և մի շարք ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչներ նամակներ էին ուղղել Ֆրանցիսկոս Պապին և հրավիրել Ուկրաինա:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ26
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 19:00 | 05.07.2022 19:0005 Հլս, 2022
  • Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին 18:4805 Հլս, 2022
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 18:3105 Հլս, 2022
  • Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ 18:0505 Հլս, 2022
  • ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով 17:4805 Հլս, 2022
  • Շուրջ 2 մլրդ դրամ՝ 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար 17:3105 Հլս, 2022
  • Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել 17:1405 Հլս, 2022
  • Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար 17:0805 Հլս, 2022
  • Լուրեր 17:00 | 05.07.2022 17:0005 Հլս, 2022
  • Ուկրաինական հակամարտության հետևանքները տեսանելի ապագայում անհնար կլինի հաղթահարել. Շոլց 16:5505 Հլս, 2022
  • Հայաստանում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին. Շիրակի մարզպետ 16:4205 Հլս, 2022
  • Առանձնապես խոշոր չափի խարդախություն Արցախում՝ սոցցանցի միջոցով 16:3305 Հլս, 2022
  • Ուկրաինայի և Շվեդիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հայտարարություն են ստորագրել 16:2405 Հլս, 2022
  • Միջազգային կազմակերպությունները հայտնում են ՌԴ-ի դեֆոլտի մասին 16:1005 Հլս, 2022
  • ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման 15:5605 Հլս, 2022
  • Կիևը բանակցում է Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ՝ հացահատիկի արտահանման անվտանգության ապահովման շուրջ 15:4405 Հլս, 2022
  • ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսները երկու դիպլոմ կստանան 15:2305 Հլս, 2022
  • Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ են ստորագրել 15:0605 Հլս, 2022
  • Լուրեր 15:00 | 05.07.2022 15:0005 Հլս, 2022
  • Ինչու է «Վիվա-ՄՏՍ»-ը դադարեցնում առանց ռոումինգի ծառայությունն Արցախում 14:5705 Հլս, 2022
  • Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր 14:3605 Հլս, 2022
  • Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի 14:2405 Հլս, 2022
  • Պետական աջակցություն՝ էներգաարդյունավետ նորոգման համար 14:1705 Հլս, 2022
  • Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են. Զելենսկի 14:0305 Հլս, 2022
  • Շատ ամերիկացիներ տեսնում են պառակտված երկիր. Բայդեն 13:4405 Հլս, 2022
  • Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել 13:4005 Հլս, 2022
  • Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժինն աշխատում է շուրջօրյա. պարզաբանում 13:3105 Հլս, 2022
  • Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:1705 Հլս, 2022
  • Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով. Մոնղոլիայի ԱԳ նախարար 13:1405 Հլս, 2022
  • ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել 13:0105 Հլս, 2022
  • Լուրեր 13:00 | 05.07.2022 13:0005 Հլս, 2022
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան 12:5405 Հլս, 2022
  • «Իմեքս գրուպ»-ը 2022-ի առաջին եռամսյակում 976 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 12:4105 Հլս, 2022
  • Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների բանակցությունները 12:2205 Հլս, 2022
  • Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ 12:1105 Հլս, 2022
  • Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը. Մարտուն Գրիգորյան 12:0105 Հլս, 2022
  • Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները 11:5805 Հլս, 2022
  • ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր 11:5505 Հլս, 2022
  • Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը 11:3605 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա 11:2905 Հլս, 2022
  • Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից 11:2105 Հլս, 2022
  • Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը 11:0405 Հլս, 2022
  • Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ 10:5405 Հլս, 2022
  • ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Դիլիջան» ազգային պարկ 10:4105 Հլս, 2022
  • 3 անշարժ գույք, 2 ավտոմեքենա. Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի հայտարարագիրը 10:3705 Հլս, 2022
  • Լուրեր 10:00 | 05.07.2022 10:0005 Հլս, 2022
  • Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է. Վահագն Խաչատուրյան 09:4505 Հլս, 2022
  • Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության. Ալեն Սիմոնյանի ուղերձը 09:3505 Հլս, 2022
  • Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:1705 Հլս, 2022
  • «Մաշտոց. Ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը կտպագրվի 08:4805 Հլս, 2022
  • Մաքուր Սևան. նոր տեխնիկան արագացրել է լճի ափամերձ տարածքների մաքրումը 08:3305 Հլս, 2022
  • ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին. բախվել են Toyota Camry և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները 08:1805 Հլս, 2022
  • Երկխոսություն կրթության և տեխնոաշխարհի միջև. մեկնարկել է EDTECH 2022-ը 08:1005 Հլս, 2022
  • Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք 00:5905 Հլս, 2022
  • Երեխաների կրթական ձեռքբերումները ուղիղ համեմատական են ընտանիքի սոցիալական վիճակին. հետազոտություն 00:4605 Հլս, 2022
  • Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի օդանավը առաջին առևտրային չվերթն է իրականացրել 00:3705 Հլս, 2022
  • «Իմ քայլը» հիմնադրամն ամառային դպրոց է բացել. 6 բուհերի ուսանողներ քվանտային ֆիզիկա կուսումնասիրեն 00:1805 Հլս, 2022
  • Արցախի նախագահը ծանոթացել է «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին 23:4904 Հլս, 2022
  • «Զեղչ» հասկացությունը կհստակեցվի, իսկ խաղադրույքն անկանխիկ իրականացնելու պահանջը խախտողը կտուգանվի 23:4204 Հլս, 2022
  • Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում է 23:1704 Հլս, 2022
  • Հուլիսի 5-ի եղանակային կանխատեսումները 22:4404 Հլս, 2022
  • Թարմացվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները 22:2304 Հլս, 2022
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0904 Հլս, 2022
  • Երևանի քաղաքապետը մասնակցել է Աբիջանում անցկացվող կլիմայի հարցերով գագաթնաժողովին 21:4604 Հլս, 2022
  • Մեքսիկայի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ. «Այլ լուրեր» 21:2604 Հլս, 2022
  • Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը 21:1704 Հլս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 04.07.2022 21:0004 Հլս, 2022
  • Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել 20:4804 Հլս, 2022
  • Նախապատրաստվել է ԵԱՏՄ մակարդակով կոոպերացիայի աջակցության և ապրանքների պահանջարկի խթանման առաջնահերթ մեխանիզմների ցանկ. Քերոբյան 20:3104 Հլս, 2022
  • Երևանում կայացել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը 20:2004 Հլս, 2022
  • Յուլիս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:1404 Հլս, 2022
  • ԱՆ-ն ներկայացրել է հունիսին Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրամիջոցների և արգելված իրերի մասին զեկույց 20:0804 Հլս, 2022
  • Հուլիսի 15-ից Ռուսաստանում կչեղարկվեն ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները 20:0204 Հլս, 2022
  • Զելենսկին Ուկրաինա է հրավիրել երկրի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին 19:5604 Հլս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2022 19:5104 Հլս, 2022
  • Փոխվարչապետ Մաթևոսյանը և Սանջայ Վերման քննարկել են տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարները 19:4404 Հլս, 2022
  • Շիրակի մարզպետը ներկա է եղել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին 19:3904 Հլս, 2022
  • Անահիտ Ավանեսյանը և Ջոն Գալագերը քննարկել են առողջապահական համակարգի վրա կլիմայի ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր 19:2504 Հլս, 2022
  • Հայաստանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել 19:1804 Հլս, 2022
  • ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը տոնում է 30-ամյակը 19:1104 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015