Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ՄԱԿ-ի համաժողովում, որը կայացել է 1992 թ․ Ռիո դե Ժանեյրոյում: Այդ մասին ասված է շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այս տարվանից մարտի 22-ը Հայաստանում նշվում է նաև որպես ջրաբանի մասնագիտական օր։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
-
հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ.
-
նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը.
-
իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի և ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարևորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 միլիարդը կապրեն ջրի քրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը»,- նշված է գրառման մեջ: