Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, բակում հայտնված աղվեսի մասին՝ տեղեկացնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, հատուկ միջոցներով, աղվեսի ձագին բնակելի շենքերի բակից տեղափոխել են և բաց թողել բնական միջավայր: