• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:0418 Մար, 2022

Զգուշավոր լավատեսություն՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքի կապակցությամբ

ՄԵՆՔ ԿԻՐԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊՈՒՏԻՆ

Դոնբասում և Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հիմնական նպատակը «մարդկանց ցեղասպանությունից փրկելն է»՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Լուժնիկի» մարզադաշտում Ռուսաստանին Ղրիմի միացմանը նվիրված միջոցառմանը, որին ներկա է ավելի քան 200000 մարդ։

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ուկրաինայում ռուս զինվորները ուս ուսի աջակցում են միմյանց, եթե պետք է՝ եղբայրաբար մեկը մյուսին ծածկում, գնդակից պաշտպանում են իրենց մարմնով։ Մենք վաղուց այսքան միասնական չէինք եղել։ Գիտենք՝ ինչ ենք անելու հաջորդիվ, մենք անպայման կիրագործենք մեր առջև դրված խնդիրները։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Ուկրաինական կողմը, սակայն, այլ կանխատեսումներ է արել։ Ռուսաստանի համար հետևանքները ծանր կլինեն՝ համոզված է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա կոչ է արել ավելացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եթե Արևմուտքն Ուկրաինային արդիական սպառազինություն չտրամադրի, արևմտյան երկրների առաջնորդների համար դա բարոյական պարտություն և հեղինակության ոչնչացում կնշանակի։ Իհարկե մենք կշարունակենք անել՝ ինչ կարող ենք։ Սակայն որսորդական հրացաններով ռուսական հրթիռները չեն խոցվի:

Կիևի կանխատեսումներից մեկն էլ այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը պետք է որ ավարտվի 2-3 շաբաթից։ Նման կարծիք է հայտնել Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը։

«Կիևի, Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մերձակայքում ակտիվ մարտերն արդեն գրեթե դադարել են։ Ռուս զինծառայողները կորցնում են հարձակողական ներուժը, այժմ Կիևի գրավման վտանգ չկա, ապրիլին կիևցիները կկարողանան վերադառնալ իրենց տները»,- հայտարարել է նա։

ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԱՐԵՍՏՈՎԻՉ

Անդրադառնալով Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով չեզոք ապառազմականացված պետություն ձևավորելու՝ Կրեմլի գաղափարին՝ Արեստովիչը նշել է, որ Ուկրաինան Ավստրիա, ոչ էլ Շվեդիա չէ։

«Այդ երկրները շրջապատված են արժանապատիվ եվրոպացի հարևաններով, որոնք կայուն քաղաքականություն են վարում և սահմանների փոփոխություն չեն ցանկանում։ Մեր ինքնապաշտպանական ուժերը պետք է լինեն անկախ, ուստի ապառազմականացված պետության մասին խոսք լինել չի կարող»,- հավելել է պաշտոնյան։

Արեստովիչի խոսքով՝ Ուկրաինան չէ խաղաղություն խնդրողը, այլ Ռուսաստանը։

Ալեքսի Արեստովիչ (Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական) - ՆԱՏՕ-ն մեզ չի ընդունում: Դաշինքի այդ դիրքորոշումը Ռուսաստանի սրտով է։ Դա Մոսկվայի հիմնական պահանջներից մեկն է։ Գուցե սա դառնա այն կետը, որի շուրջ հնարավոր լինի համաձայնության գալ։

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ. ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ

«Կընդունի՞ արդյոք Ուկրաինան, որ Ղրիմը և Դոնբասն այլևս ուկրաինական տարածքներ չեն» հարցին Արեստովիչը պատասխանում է՝ դա անընդունելի է։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ավելի լավատեսորեն է տրամադրված, ասում է՝ եթե սկզբում Ռուսաստանը կտրականապես հրաժարվում էր որևէ բան քննարկելուց, ապա այժմ լսում է Կիևի փաստարկները։

«Լավատեսության հիմքեր կան՝ հրադադար, ռուսական զորքերի դուրսբերում։ Որոշ կետերին համաձայն են, որոշ կետերին՝ ոչ, հակափաստարկներ են ներկայացնում, մենք որոշակի փոխզիջումային դիրքորոշումներ ենք գտնում»,- նշել է նա:

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին համակարծիք է՝ Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի չլինելն այն թեման է, որի շուրջ Մոսկվան և Կիևը մոտ են համաձայնության։ Առաջընթաց կա նաև երկրի չեզոք կարգավիճակի հարցում, նշում է պաշտոնյան։

Կիևը չի կորցնում նաև Եվրամիությանն անդամակցության հույսը։ Չնայած Միությանն Ուկրաինայի արագացված ընթացակարգով միանալու դիմումը Զելենսկին ստորագրել էր դեռևս փետրվարի 28-ին, արագ արձագանք Ուկրաինան չի տեսնում։ Փոխարենը Եվրահանձնաժողովը խոստանում է մի քանի ամսվա ընթացքում որոշել անդամակցության թեկնածության հարցը։

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԱՆՔԵՐԸ

Չեն դադարում նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջազգային ջանքերը։

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը։ Այն տևել է գրեթե 2 ժամ:

«Ճգնաժամն Ուկրաինայում այն չէ, ինչ Պեկինը ցանկանում էր տեսնել։ Բախումներն ու առճակատումը ձեռնտու չեն ոչ ոքի։ Խաղաղություն և անվտանգություն՝ ահա միջազգային հանրության ամենամեծ արժեքը»,- ընդգծել է Չինաստանի ղեկավարը:

Նա նշել է՝ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է ջանքեր գործադրեն համաշխարհային կայունություն հաստատելու ուղղությամբ։

Բայդենը, իր հերթին, կոչ է արել Պեկինին՝ ազդել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայում ռազմական գործողությունը։

Չինական կողմը, սակայն, պնդում է՝ Պեկինն անկախ է՝ դիրքորոշման զբաղեցման հարցում։

Լարված է իրավիճակը ոչ միայն քաղաքական դաշտում։ Մարիուպոլի կենտրոնական հատվածում մարտերը շարունակվում են։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամբողջ քաղաքում լսվում են կրակոցներ և պայթյուններ։ Քաղաքի կենտրոն տանող գլխավոր ճանապարհներն արգելափակված են։ Խաղաղ բնակչության տարհանումը մարդասիրական միջանցքներով շարունակվում է։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ50
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015