Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասանելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։
«Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է Անահիտ Ավանեսյանը։
Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, որը 1986-1987 թվականների արտադրության էր։
Նախարարը զրուցել է բուժանձնակազմի հետ` շեշտելով, որ վերջին երկու տարիների` ամբուլատոր բուժհաստատությունների վերազինմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական։

