Մարտի 16-ին, 17-ի երեկոյան հանրապետության առանձին շրջաններում, 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: