Սոցիալական աշխատանքի առաջնային նպատակը շարունակում է լինել հասարակության խոցելի խմբերին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց անհրաժեշտ օգնության տրամադրումը՝ հաղթահարելու վերջիններիս առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները, նշված է նախարարության հաղորդագրությունում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել սոցիալական աշխատանքի ինստիտուտի ու համակարգի կայացմանը՝ քաղաքացիներին տրամադրվող օգնությունը դարձնելով առավել հասցեական ու ըստ կարիքի։ Այս գործընթացում կարևորվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն կստեղծի տրամադրել առավել որակյալ, մատչելի ու հասանելի սոցիալական ծառայություններ։
Շնորհավորելով սոցիալական աշխատողներին և ընդգծելով վերջիններիս ամենօրյա նվիրական աշխատանքի կարևորությունը՝ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: