Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. այդ մասին ասված է Կառավարության Ֆեյսբուքի էջում։
«Մոտ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի նախկին շենքը տարիների ընթացքում մաշվել էր, դարձել՝ չորրորդ կարգի վթարային: Շինարարությանն արվում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներդրել է մոտ 1.2 միլիարդ դրամ»,- նշված է գրառման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: