Գարնանը սրվող սրտանոթային հիվանդությունների, առողջ ապրելակերպի և հանրային առողջապահական այլ խնդիրների վերաբերյալ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը նշել է, որ գարնանը զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, առիթմիաներով տառապող հիվանդների հոսքը մեծանում է:
Մասնագետն ընդգծել է, որ հիվանդությունների սրտանոթային երիտասարդացումը համընդհանուր միտում է՝ կապված սոցիալական գործոնների, ապրելակերպի հետ, մյուս կողմից` պետական առողջապահական ծրագրերի շնորհիվ բարելավվել է հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը, սակայն բացի պետական օժանդակությունից՝ բնակչության շրջանում պետք է զարգացնել նաև առողջապահական մշակույթը, իսկ աղի օգտագործման սահմանափակումը պետք է դիտարկել դրա շրջանակներում: