Կառավարությունը հաստատել է Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ նվազագույնը 694 նմուշների նկատմամբ՝ 40,000.0 հազ. դրամ տարեկան բյուջեով:
Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը և նոր շուկաների ձեռքբերմանը:
Հավանություն է տրվել նաև Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրին և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցին:
Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ավելացնել կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալները, մնացորդային նյութերի հսկողությամբ կհավաստվի, որ նշված կենդանական ծագում ունեցող մթերքները պարունակում են կամ չեն պարունակում արգելված նյութեր, կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների չափաքանակները, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի վերը նշված արտադրանքը ԵՄ արտահանելու համար, միաժամանակ կնպաստի բնակչության առողջության անվտանգության ապահովմանը: