ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Երևանի պետական համալսարանում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: Հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որոնց արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը:

Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին:

Հանդիպումների ընթացքում մաքսային ծառայողները կիսվել են անձնական փորձով՝ ուսանողներին խորհուրդ տալով դիմել ընդունելությանը, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում անվճար հիմունքներով ձեռք բերել նոր մասնագիտացում:

Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում ևս հանդիպումներն անցել են ինտերակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում: