• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թեհրանը վճռականորեն կպատասխանի, եթե ենթարկվի ագրեսիայի. ՄԱԿ-ում Իրանի դեսպան. «Հարևաններ» Թեհրանը վճռականորեն կպատասխանի, եթե... 19:36
Աջափնյակում կրակոցներ․ ինչ է խոսում դա քրեական իրավիճակի մասին Աջափնյակում կրակոցներ․ ինչ է... 19:35
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան Վերադառնում եմ խաղաղության ավելի... 05:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՄԽ համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար
Հասարակություն
13:4818 Փտր, 2022

Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՄԽ համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 1988 թ. փետրվարյան օրերին Արցախում (նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տեղի ունեցած իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում և մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու մի քանի սերունդների չիրականացված երազանքը։

«Համաժողովրդական՝ օրեցօր թափ առնող շարժումը ի սկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով՝ իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչն աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումն ազդարարեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը՝ Ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ՝ իրավական ճանապարհով առաջ տանելու Արցախի ժողովրդի վճռականությունը։

Ցավոք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը, և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում։

Երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունն արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախն իրավամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում, և հայության բոլոր հատվածների կազմակերպված պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները: 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին:

Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում. հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել 1991-94 թթ., 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը նրանց անմար հիշատակի առջև:

Վերջին 34 տարիներին մենք անցել ենք կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի, և այդ ընթացքում ամրապնդվել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ:

Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988 թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը.

միջազգային շահագրգիռ կառույցների և, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում.

կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով:

Հենց այդ նպատակով է արցախահայությունը 1988 թ. սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն՝ վերջնական նպատակին հասցնելու վճռականությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումների քանակ127
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 14 անշարժ գույք և միլիարդ դրամից ավելի. մաքսատան պետի նախկին տեղակալի ենթադրելի ապօրինի ունեցվածքը 20:3120 Փտր, 2026
  • Անկարան աջակցում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Բայրաքթար 20:2620 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում Երևանում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում 20:2220 Փտր, 2026
  • Մակրոնը ստորագրել է խորհրդարանը շրջանցած բյուջեի մասին օրենքը 20:1820 Փտր, 2026
  • Հոգևոր երաժշտության փառատոնի մասնակից երգչախմբերի սաները պարգևատրվել են շնորհակալագրերով 20:1420 Փտր, 2026
  • Թրամփը փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակում է խաղաղության հատուկ բանագնաց. Politico 20:1020 Փտր, 2026
  • ՀՆԱ-ն 2025-ին կազմել է ավելի քան 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,2%-ով. Պապոյան 20:0620 Փտր, 2026
  • Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին 20:0120 Փտր, 2026
  • Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 19:5620 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը և Նիկոլաս Կիրիակիդեսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները 19:5120 Փտր, 2026
  • Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել 19:4620 Փտր, 2026
  • Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ 19:4120 Փտր, 2026
  • Երկաթե օտար մարմին՝ 40 տարի աչքում. եզակի կլինիկական դեպք 19:3620 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպմանը 19:3320 Փտր, 2026
  • Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան 19:2720 Փտր, 2026
  • 2025-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է 118 դատապարտյալ 19:2220 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում օդանավակայանները կարող են վերանվանվել Թրամփի պատվին. CBS News 19:1620 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը և Բրյուս Պողոսյանը քննարկել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԲՏԱ նախարարության միջև համագործակցության հնարավորությունները 19:1020 Փտր, 2026
  • Հասանք տուն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0420 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 7.2 տոկոսով ՀՆԱ-ի աճ. որ ոլորտներն են նպաստել 19:0020 Փտր, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին 18:5420 Փտր, 2026
  • Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով 18:4820 Փտր, 2026
  • «Ծիծաղելի մարդու երազը». պրեմիերա՝ Ռուսական թատրոնում 18:4120 Փտր, 2026
  • Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը 18:3520 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչների հետ 18:2920 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Դանիար Իմանալիևը անդրադարձել են 2025-ին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին 18:1920 Փտր, 2026
  • Ռուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են Ալյասկային 18:1320 Փտր, 2026
  • Սեր գրքի նկատմամբ՝ կյանքի առաջին օրերից 18:0620 Փտր, 2026
  • Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների շնորհվել են մարզական կոչումներ 18:0020 Փտր, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնությունից օգտվելու 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ցանկ 17:5320 Փտր, 2026
  • Ներդրողները ռեկորդային գումար կներդնեն Եվրոպայում՝ ԱՄՆ-ի փոխարեն. FT 17:4620 Փտր, 2026
  • Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը 17:4020 Փտր, 2026
  • Հայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը 17:3320 Փտր, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին 17:2620 Փտր, 2026
  • Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է 17:2420 Փտր, 2026
  • Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը 17:1820 Փտր, 2026
  • Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը 17:1220 Փտր, 2026
  • Տեղական ավիաընկերությունները կրկին կարող են դիմել օդի տուրքի արտոնության համար 17:0620 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ–Վրաստան նոր ծրագրեր ավիացիայի ոլորտում․ կկազմվի գործողությունների ծրագիր 17:0020 Փտր, 2026
  • 2025-ին Վայոց ձորում նախաձեռնվել է 845 քրեական վարույթ. ամփոփվել են մարզի դատախազության աշխատանքները 16:5820 Փտր, 2026
  • Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են. ՀՀ նախագահ 16:5120 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 16:4820 Փտր, 2026
  • Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին 16:4720 Փտր, 2026
  • Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին 16:3920 Փտր, 2026
  • Խուդաթյանը Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր 16:2820 Փտր, 2026
  • Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները 16:1820 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել 16:1720 Փտր, 2026
  • Արման Եղոյանն Ազգային ժողովում հանդիպել է միջազգային դասընթացի մասնակիցների հետ 16:0120 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունից մինչև մշակութային ծրագրեր․ Ժաննա Անդրեասյանի և ՄԹ դեսպանի հանդիպումը 15:5320 Փտր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ 15:4520 Փտր, 2026
  • Լոնդոնը Վաշինգտոնին թույլ չի տվել բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար 15:4020 Փտր, 2026
  • Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու համար 15:2420 Փտր, 2026
  • 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմոxները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն 15:1320 Փտր, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել 15:0220 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին. ԿԳՄՍՆ-ի հորդորը | 20.02.2026 15:0020 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ 14:4120 Փտր, 2026
  • Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին 14:3020 Փտր, 2026
  • Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով. գործողը կվերափոխվի տարհանման թունելի 14:1920 Փտր, 2026
  • Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ 14:1020 Փտր, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ համաձայնության հասնելու համար 14:0220 Փտր, 2026
  • Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել 13:5120 Փտր, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները 13:3820 Փտր, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Հնդկաստանում մասնակցել է AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին 13:2520 Փտր, 2026
  • Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը 13:1620 Փտր, 2026
  • Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին 13:0720 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Դիլիջանի նոր՝ 2.3 կմ թունելի շինարարությունը կտևի 4 տարի. կպահանջվի մոտ 70 մլն եվրո 13:0020 Փտր, 2026
  • Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 12:5820 Փտր, 2026
  • Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան 12:5020 Փտր, 2026
  • Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 12:4420 Փտր, 2026
  • Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել 12:3520 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր 12:2820 Փտր, 2026
  • Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է 12:2020 Փտր, 2026
  • Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ 12:1720 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վանաձորի մի շարք հասցեներում 12:1020 Փտր, 2026
  • Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 12:0620 Փտր, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ 11:5720 Փտր, 2026
  • Պուտինը հանձնարարել է գործարարներին խթանել ծնելիությունը երկրում 11:4920 Փտր, 2026
  • Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 11:4020 Փտր, 2026
  • Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 11:2220 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է 11:1020 Փտր, 2026
  • Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման 11:0720 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին 10:5120 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում 10:4720 Փտր, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները 10:1320 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Նախագահը Հունաստանում ներկայացրել է ՀՀ տնտեսական բարեփոխումները | 20.02.2026 10:0020 Փտր, 2026
  • Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել 09:5020 Փտր, 2026
  • Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել 09:1420 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 08:5320 Փտր, 2026
  • Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են 08:4220 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2320 Փտր, 2026
  • Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել 08:1520 Փտր, 2026
  • Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ 08:0220 Փտր, 2026
  • Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան 05:1320 Փտր, 2026
  • «Օդանավակայա՞ն, թե՞ դիահերձարան». նոր կատակերգություն 01:0420 Փտր, 2026
  • Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ Միրզոյան 00:5220 Փտր, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է երկու մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 00:4020 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում 00:1620 Փտր, 2026
  • «Նախորդ տարի 40 գիրք եմ կարդացել», «Մոտ 50 գիրք եմ կարդացել». երեխաները՝ իրենց ընթերցած գրքերի մասին 00:0520 Փտր, 2026
  • 1:0. «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին» 23:5219 Փտր, 2026
  • Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 23:3419 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015